Ադրբեջանի նպատակն է` Արցախի ամբողջական անեքսիա և ՀՀ նկատմամբ գերիշխանության սահմանում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Oրբելի» վերլուծական կենտրոնի , Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական-քաղաքական հարցերով վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է անընդհատ զիջումներ կորզել, ցանկացած միջազգային հարթակ փորձում է օգտագործել իր շահերի համար:
Վերլուծաբանը չի բացառում` Միշել-Մակրոն մակարդակում կա անհամաձայնություն բանակցային գործընթացում Ֆրանսիայի ներգրավվածության շուրջ: