Միրզոյանը պատասխանատվությունը դրեց Ադրբեջանի վրա, բայց դրանից բան չի փոխվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը կարծում է, որ շատ մեծ չեն այն գործոնները, որոնք կարող են խոչընդոտել Ադրբեջանին սկսել նոր հարձակում Հայաստանի վրա. «Բոլոր ուղղություններով թուլացած ենք, մեղավորը փառապանծ իշխանություններն են»:
Ըստ Լևոն Զուրաբյանի` Պրահյան հանդիպմանը Մակրոնի մասնակցությունը ընդամենը բացառություն էր. «Մտացածին պատրվակով բանակցություններից հրաժարվելը նշանակում է ընդհանրապես հրաժարվել բանակցություններից, որը Փաշինյանին բնորոշ է»: