Կողմերը ունեն միջնորդի կարիք, բայց այն եղել է ու կա Մինսկի խումբը. այդ համատեքստում է Ռիքերի Բաքու այցը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Ըստ քաղաքագետի` կողմերի մոտ բովանդակային տարբերություն է. ամեն միջնորդ ունի սեփական օրակարգը. «Հավաքական Արևմուտքի մոտեցումները համապատասխանում են ԱՄՆ օրակարգին: Մինսկի խումբը ունի նպատակ ունենալ կայուն կանխատեսելի տարածաշրջան, բայց բովանդակային մասը տարբերվում է:Ադրբեջանը սպասում է ինչով կավարտվեն գործընթացները Մոսկվայում ու տարածաշրջանում»: