Ռուսական С-400-ները պատրաստ են Թուրքիայում օգտագործման համար, անհրաժեշտության դեպքում Անկարան կտեղադրի համակարգը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«С-400-ը պատրաստ է տեղում օգտագործման համար, երբ որևէ սպառնալիք հայտնվի, մենք կորոշենք, թե որտեղ տեղադրենք այն, և կգնանք և կտեղադրենք»,- ասել է Աքարը։
Նախարարը նաև հավելել է, որ Անկարան ջանքեր է գործադրում ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու համար, սակայն եթե գործարքը ձախողվի, այլընտրանքներ կան։