Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Դա համատեղ որոշում է․ վստահ եմ՝ ֆրանսիացի պաշտոնյաների մուտքն Արցախ ևս արգելվում է

Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, ասել է․ «Կարևոր է նշել, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքը սահմանափակ է: Ես ինքս չկարողացա այցելել այնտեղ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատեն մարդասիրական կարիքները և ծրագրեր մշակեն»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ԱՄՆ պաշտոնյաների մուտքն Արցախ կարող էր արգելվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության համատեղ որոշումով․ «Այդ  երեք պետությունների որոշումն անհրաժեշտ էր, որպեսզի նման արգելք դրվի։ Ֆիզիկապես դեպի Արցախ մուտքն անցնում է Հայաստանի տարածքով և եթե Հայաստանն այդպիսի արգելքի չի մասնակցում, ապա այն չի կարող իրականացվել։ Ռուսական զինվորներն իրականացնում են հսկողություն Լաչինի միջանքի նկատմամբ և առանց իրենց համաձայնության որևէ պաշտոնյա չի կարող այցելել Արցախ։ Ադրբեջանն էլ որպես կողմ հանդես է գալիս իր քաղաքական դիրքորոշմամբ, որովհետև փաստացի չի հսկում իրավիճակն Արցախում, դա կարող է ընդամենը իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, որը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի միջև՝ Արցախին վերաբերող հարցերի շուրջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ սա վկայում է այն մասին, որ երեք պետություններն ունեն որոշում՝ թույլ չտալ ԱՄՆ համանախագահին այցելել Արցախ։

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ   դա սահմանափակում է Արցախի իշխանությունների հետ շփման հնարավորությունը․ «Բնականաբար այդ արգելքը վերաբերում է ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև Ֆրանսիային։Այսինքն՝ նման արգելք, վստահ եմ,  գործում է նաև Ֆրանսիայի համանախագահողի նկատմամբ։Այստեղ կարևոր հարթությունն այն է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանն ու Ռուսաստանը, պատրաստ չեն դուրս գալ Մինսկի խմբի կազմից։ Բայց իրենք, ըստ էության, բոյկոտում են Մինսկի խմբի  ԱՄՆ ու Ֆրանսիայի համանախագահների աշխատանքը։ Սա կարելի է համարել սաբոտաժ»։

Ինչու, ըստ նրա,  Հայաստանին ձեռնտու չէ արևմտյան միջնորդությունը, հարցին ի պատասխան, Ղուկասյանը նշեց․ «Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է։ Հայաստանի ղեկավարությունը համակարծիք է ՌԴ ղեկավարության հետ, որ ՆԱՏՕ-ի  ընդլայնումը վտանգ է ստեղծում ՀԱՊԿ անդամ պետությունների համար։ ՀՀ ղեկավարությունը համաձայն է ՌԴ ղեկավարության հետ, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը  Ուկրաինայում պատերազմի պատճառ հանդիսացավ։ Այսինքն՝ որպես պատասխանատու կողմ Փաշինյանը համարում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին։ Այդ դիրքորոշումն, ըստ էության նշանակում է, որ Հայաստանի համար ԱՄՆ-ն բարեկամական պետություն չէ։ Դա ՀՀ դաշնակցի թշնամի պետությունն է։ Եվ Հայաստանը՝ հետևելով ՌԴ արտաքին քաղաքականությանը, այդ հարցում ունի նման դիրքորոշում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության ծրագրի քննարկումը, այն հարցը, որ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ բացահայտ հակասության մեջ է ՌԴ դիրքորոշման հետ։ Եթե պետությունը կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Արցախի հարցի կարգավորմանը, ապա բնականաբար դեմ չէր լինի, որ համանախագահներից մեկն իր տարածքով գնար Արցախ»։

Անդրիաս Ղուկասյանը նշում է, որ Վլադիմիր Պուտինի թիմի  և անձամբ իր քաղաքական պլանը, որ փորձում են իրականացնել այն է, որ հայերի ու ադրբեջանցիների միջև խաղաղությունը պետք է հաստատվի միութենական  պետությունում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցությամբ․ «Դրա համար Ռուսաստանը գտնում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դա հանդիսանում է այն շահագրգիռ պատճառը, թե ինչու Ադրբեջանը ունի շարժառիթ՝ քննարկել միութենական պետությանն անդամակցելու հարցը։ Իսկ Հայաստանը պետք է միանա միութենական պետությանը, որովհետև լինելով անպաշտպան Թուրքիայից  ու Ադրբեջանից եկող ռազմական սպառնալիքներից՝ ստիպված է լինելու այդ որոշումը կայացնել որպես այլընտրանք չունեցող որոշում։ Այդ պլանը ներկայացվել է Նիկոլ Փաշինյանին։ Բոլորս հիշում ենք Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որտեղ նա փաստորեն խոսում է, որ Բելառուսի  նախագահ Լուկաշենկոն այդ առաջարկն ընդունելու, ՌԴ հովանու ներքո Արցախի հարցը լուծելու ծրագիր է առաջարկվում Նիկոլ Փաշինյանին։ Ըստ էության դա ընդունվել ու ի կատար է ածվում։ Ցավոք սրտի այս մեծ ողբերգությունը՝ 44-օրյա պատերազմի  այդ ծրագրի դրսևորումներից մեկն էր»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում