Wednesday, 11 09 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ուղիղ․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը
Գազամատակարարումը կդադարեցվի․ հայտնի են հասցեները
Անիի կամրջի վերականգնումը սիմվոլիկ է. հայ-թուրքական սահմանը կբացվի
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մի մեղայականի պատմություն. «ես սրսուռ ՔՊ-ական եմ եւ շատ եմ սիրում Նիկոլ Փաշինյանին». «Հրապարակ»
Ռիսկեր կան, որ այս կառավարության առջև դրված նպատակները չեն իրականանա ընտրված կադրերի պատճառով
Օ՜, ինչպիսի զուգադիպություն. «Իրավունք»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Մեկնարկել է պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը
08:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Տարակուսելի քայլ Արեւմուտքից. ինչ ազդեցություն կլինի հայ-իրանական հարաբերության վրա
Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի. «Հրապարակ»
Ագրարայինի ռեկտորը գրանցված չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում. «Հրապարակ»
Կվերաբացի՞ արդյոք Սոթքի ոսկու բաց հանքը. վարդենիսցիներին որոշ շրջանակներում խաբում են. «Ժողովուրդ»
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ը հարուցել է հայտարարագրմանն առնչվող 88 վարույթ. հարցազրույց

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարույթների և իրավական ապահովման վարչությունը կազմակեպում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների իրավական աշխատանքները:

Վարույթների և իրավական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Լուսինե Մուրադյանը հարցուպատասխանի ձևաչափով ներկայացրել է Վարչության՝ հուլիսի 1-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

– Վերջին ամիսների ընթացքում Հանձնաժողովը քանի՞ վարույթ է հարուցել։

– 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից հարուցվել է հայտարարագրմանն առնչվող վարչական իրավախախտումների վերաբերյալ 88 վարույթ, անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ՝ 1, ինչպես նաև անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման և շահերի բախման առերևույթ դեպքի վերաբերյալ թվով 1 համապատասխան վարույթ:

Հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներից 87-ը հարուցվել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով, 1-ը՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու հիմքով:

– Հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ Հանձնաժողովի ծանուցումը ստանալուց հետո քանի՞ օրվա ընթացքում է հայտարարատուն պարտավոր ներկայացնել իր հայտարարագիրը։

– Հանձնաժողովը սահմանված ժամկետում համապատասխան հայտարարագրերը չներկայացրած հայտարարատու անձանց ուղարկում է գրավոր ծանուցումներ՝ առաջարկելով Հանձնաժողովի գրավոր ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագրման էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնել հայտարարագիրը: Միաժամանակ, հայտարարատուն նույն ծանուցմամբ զգուշացվում է ծանուցումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու արդյունքում օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության մասին:

– Մինչ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրը հայտարարատուն կարո՞ղ է ներկայացնել իր հայտարարագիրը և եթե այո, ինչպիսի՞ հետևանքներ այն կարող է ունենալ։

– Եթե հայտարարատուն իր հայտարարագիրը մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության օրը ներկայացնում է, ապա նման դեպքերում Հանձնաժողովը հայեցողական լիազորություն է իրականացնում՝ իրավախախտումը համարելով նվազ նշանակություն ունեցող, համարելով, որ մինչև գործի քննության օրը հայտարարագիրը ներկայացնելու արդյունքում այդ նորմով պաշտպանվող իրավահարաբերությունների էությունը չի խաթարվել: Տվյալ դեպքում Հանձնաժողովը բանավոր դիտողություն է հայտարարում հայտարարատուի նկատմամբ և վերջինիս ազատում վարչական պատասխանատվությունից՝ կարճելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը:

Գործի քննության օրվա դրությամբ հայտարարագիրը չներկայացրած հայտարարատուների նկատմամբ կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ (տուգանք)` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

– Ո՞ր պաշտոնատար անձանց նկատմամբ են հարուցվել վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ։

– Հայտարարագիր չներկայացնելու հիմքով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ հարուցվել են համայնքների ղեկավարների, համայնքների ղեկավարների տեղակալների, համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների, ավագանու անդամների, մաքսային ծառայության գլխավոր պաշտոն, ինչպես նաև ինքնավար, հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Հայտարարագրերի վերլուծության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով վարույթներ հարուցվել են պատգամավորների, նախարարի պաշտոն զբաղեցրած պաշտոնատար անձանց նկատմամբ:

– Հաշվետու ժամանակահատվածում կայացված ՎԻՎ գործերով եզրափակված ինչպիսի՞ որոշումներ են կայացվել։

– Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից ընդունվել է 5 որոշում վարչական տույժ՝ տուգանք կիրառելու մասին՝ 200․000 ՀՀ դրամի չափով, որից 3-ի դեպքում (հարուցվել են հաշվետու ժամանակահատվածին նախորդող ամսում) հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 2-ի դեպքում՝ օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, գրավոր ծանուցման հիման վրա հայտարարագրերը չներկայացնելու հիմքով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթների արդյունքում հայտարարագիր չներկայացնելու խախտումների հիմքով Հանձնաժողովը կայացրել է 57 որոշում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ 29 վարույթ ընթացքի մեջ է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տեղեկացմամբ՝ Հանձնաժողովի կողմից կողմից կազմվող վարույթները հրապարակվում և հասանելի են այստեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում