Այսօր Twitter միկրոբլոգների կայքում հայտնվել են տեղեկություններ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի մահվան մասին: Չնայած այն փաստին, որ նման տեղեկություն շատ անգամ է հայտնվել համացանցում, սակայն բլոգերները պնդում են, որ դա մոտ է իրականությանը, քանի որ կա այդ փաստի լուսանկարային հաստատումը: Շատ լատինաամերիկյան լրատվամիջոցներ հաղորդել են այս լուրը որպես արտակարգ:
Նշվում է, որ Կուբայի իշխանությունները կոմանդանտեի մահվան տեղեկությունը չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել: Արդյոք սա իրականությո՞ւն է, թե՞ փորձ է ինչ-որ կերպ ապակայունացնելու իրավիճակը՝ ցույց կտա ժամանակը: Այս կարծիքն է արտահայտել հեռուստաալիքներից մեկի լրագրողը:











































