Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում անասնաբույժների մոտ են բերել պարկավոր կենդանու երկու ձագերի, որոնք մնացել էին իրենց սատկած մոր պարկում: Նրանցից յուրաքանչյուրի քաշը չի գերազանցել 60 գրամը: Մի քանի օր անց մասնագետները պարզել են, որ ձագերից մեկի թաթը կոտրված է: Բժիշկները 2 սանտիմետր երկարությամբ գիպս են դրել: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Այգու աշխատակիցներից մեկն այժմ հոգ է տանում նրանց մասին` 4 ժամը մեկ կերակրելով ձագերին և հետևելով նրանց առողջությանը:








































