Wednesday, 08 05 2024
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել

Դժվար է ասել, թե ով կարող է այս պահին փոխարինել Վահե Շահվերդյանին. Վանաձորի թատրոնի տնօրեն

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը վստահեցնում է՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահից հետո շարունակելու են աշխատել նրա գեղագիտությամբ և ավարտին են հասցնելու ռեժիսորի կիսատ թողած ներկայացումները:

նոյեմբերի 14-ին լրագրողների հետ զրույցում Սահակյանն ասաց՝ վերջերս կոլեկտիվի փոքր հավաք են կազմակերպել, որտեղ հստակեցվել են առաջիկա անելիքները, նշանակվել են պատասխանատուները: «Ամեն ինչ բնական հունով է ընթանում: Դժվար Է ասել, թե ով կարող է այս պահին փոխարինել Վահե Շահվերդյանին: Սա այն կորուստն է, որը երկար ժամանակ հնարավոր չի լինի լրացնել, սակայն չեմ կարծում, որ հետո եկողները չեն լինելու շնորհքով կամ լինելու են ապաշնորհ: Ըստ իս՝ մեր թատրոնում կա Վահե Շահվերդյանին արժանի շարունակություն»,-շեշտեց նա:

Սահակյանը հիշեցրեց, որ գեղարվեստական ղեկավարին աշխատանքի է ընդունում տնօրենը:

Անդրադառնալով այն հարցին, որ հաճախ թատրոններում ոչ թե գեղարվեստական ղեկավարի հաստիք է լինում, այլ գլխավոր ռեժիսորի կամ բեմադրիչի՝ նա ասաց. «Եթե մի կառույցում կա ճիշտ աշխատանք, ճիշտ գեղագիտության այնպիսի որակ, որը հանդիսատեսին տալու է բարձրակարգ ներկայացում, բարձրացնելու է նրա գեղարվեստական ճաշակը, չեմ կարծում, որ նման թատրոնում կարևորը հաստիքի անվանումն է: Բացառում եմ, որ Վանաձորի թատրոնում պայթյունավտանգ իրավիճակ լինի: Կլինի գեղարվեստական ղեկավար, թե գլխավոր ռեժիսոր կամ բեմադրող ռեժիսոր, հաջորդ տարի կյանքը ցույց կտա»,-ընդգծեց Լուսինե Սահակյանն ու հավելեց՝ այժմ փորձում են ավարտին հասցնել Վահե Շահվերդյանի կիսատ ներկայացումները, որոնց առաջնախաղերը տեղի կունենան հաջորդ տարի: Չի բացառվում, որ հաջորդ տարի թատրոնը վերանորոգման փուլ մտնի:

Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը կյանքից հեռացել է հոկտեմբերի 31-ին: Նա 77 տարեկան էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում