Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

«Համատեղ հանցանքի» մեխանիկան

Որ Հայաստանի ոստիկանությունը մեր պետական կառավարման համակարգի ամենակոռումպացված կառույցներից մեկն է, վկայում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության տարբեր հարցումների արդյունքները, որոնք հրապարակվել են այս կամ այն առիթով: Այդ տեսակետից, որևէ մեկի համար զարմանալի չէր, որ Ճանապարհային ոստիկանությունում բացահայտվեց բենզինի յուրացման խոշոր գործը:

Այսինքն՝ դա զարմանալի էր մեկ այլ տեսակետից, որ ոստիկանությունում կարող է այդպիսի գործ բացահայտվել և կարող է ՃՈ պետ ձերբակալվել: Բայց դե, Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ կոռուպցիա այլևս չի հանդուրժելու և պետք է բացահայտի անխտիր: Ու հենց այս տեսանկյունից էլ մի քանի հետաքրքիր հարցեր են առաջանում, որոնց պատասխանները պետք է տա իշխանությունն իր հետագա գործողություններով:

Մասնավորապես, կարո՞ղ է արդյոք պատահել, որ Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունենա այդպիսի խոշոր չափերի յուրացում, իսկ ոստիկանության պետը, որի համակարգում է ՃՈ-ն, այդ մասին տեղյակ չլինի: Մի՞թե ոստիկանապետը երբևէ ոստիկանության ներքին, այսպես ասած, աուդիտներ չի անցկացրել, ոստիկանության ներքին ստուգումներ չի անցկացրել, որպեսզի համակարգը զերծ պահի կոռուպցիայից:

Մյուս հարցն այն է, թե իշխանությունն իր հակակոռուպցիոն գործողություններով մտնելո՞ւ է արդյոք ոստիկանության այլ կառույցներ, օրինակ՝ պարեկային ծառայություն: Ստուգելո՞ւ է արդյոք, թե ոստիկանության պարեկային ծառայություններն ինչ են անում բենզինը: Չէ՞ որ բոլորովին վերջերս էր, որ տեսախցիկը պատահաբար ֆիքսել էր, թե ինչպես են պարեկները Խանջյան փողոցի վրա քաշում և վաճառում իրենց մեքենայի բենզինը: Կամ՝ հակակոռուպցիոն գործողությունները արդյո՞ք հասնելու են բարձրաստիճան ոստիկանների անձնական ունեցվածքին, նրանց բիզնեսներին:

Այս հարցերի պատասխանները մենք կստանանք առաջիկայում, թեև քիչ հավանական է, որ իշխանությունն ավելի խորը կամ հեռուն գնա, քան Մարգար Օհանյանն է: Դա կնշանակի Հայաստանում կոնկրետ քայլեր կատարել բոլորովին այլ ոստիկանություն ձևավորելու ուղղությամբ, իսկ այլ ոստիկանություն, որը կոռումպացված չէ, որի պոչը իշխանության ոտքի տակ չէ, Հայաստանի իշխանական համակարգին պետք չէ:

Այդ իսկ պատճառով էլ ոստիկանական իրական ռեֆորմ հնարավոր է, ասենք, հարևան Վրաստանում, ոչ թե Հայաստանում: Հայաստանում իշխանությունը լավ է գիտակցում, որ կախված է ոստիկանությունից և առանց դրա անկարող է սահուն կերպով իրականացնել վերարտադրության գործընթացը: Այդ իսկ պատճառով էլ իշխանությանն անհրաժեշտ է իրենից կախվածության մեջ դնել ոստիկաններին, ինչի լավագույն հնարավորությունը նրանց կոռումպացվածությունն է: Այդ փոխադարձ կախվածությունը հավասարակշռում է իրավիճակն ու այսպես ասած՝ «համատեղ հանցանքի» մեխանիկայով հանգեցնում նրան, որ ոստիկանությունը դառնում է երկրում ոչ թե օրենքի, այլ իշխանության պահապանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում