Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամլո քարտուղար Աբաս Էսքանդարին հայտարարել է, որ ադրբեջանցի լրագրողները Իրան այցելելու համար պիտի անպայման մուտքի վիզա ստանան Իրանի դեսպանատնից, հակառակ դեպքում նրանց մուտքն արգելվում է:
Իրանը երկու տարի առաջ Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրեց վիզայի ռեժիմը, ու այդ թվականից Ադրբեջանի բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզա մուտք գործել Իրան, բայց Իրանի դեսպանատան փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողները Իրան այցելելով մի շարք խնդիրներ են առաջացրել, որի պատճառով էլ այսուհետ նրանք Իրան այցելելու ու լրագրությամբ զբաղվելու համար պետք է անպայման մուտքի վիզա ստանան:
Իրանցի պաշտոնյան չի նշել, թե ադրբեջանցի լրագրողները ինչ խնդիրներ են առաջացրել Իրանում, որոնց մասին նմանօրինակ որոշում է կայացվել Իրանի իշխանությունների կողմից:










































