Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Հայաստանի քաղաքական օրգանիզմի լրջագույն խնդիրը

Նոյեմբերի 5-ի Երևանում անցկացված խորհրդարանական ընդդիմոության հանրահավաքը վկայեց, որ նախկին կառավարող համակարգը ներկայացնող ուժերը գործնականում շարունակում են կամ չունենալ արցախյան, հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարի վերաբերյալ քաղաքական դիրքորոշման բովանդակային, հայեցակարգային պատկերացում, կամ հրաժարվում են այն հանրությանը ներկայացնելուց, մտավախություն ունենալով, որ այդ պատկերացումը բոլորովին չի նպաստի իրենց հանրային վարկի բարձրացմանը: Մեծ հաշվով, այստեղ թերևս իրավիճակը առավել պարզ է, հաշվի առնելով նախորդ քառորդդարյա այն քաղաքականությունը, որ վարել են այդ ուժերը կամ ավելի շուտ նրանց առաջորդները՝ լինելով Հայաստանը կառավարող համակարգի ղեկավար: Եթե լիներ առավել արդյունավետ մեթոդաբանության և հայեցակարգի պատկերացում, ապա հազիվ թե այդ գործիչները այն չկիրառեին իրենց քաղաքական կենսագրության բարձրագույն կետում, երբ ունեին դա անելու առավելագույն լծակ և հնարավորություն: Ընդ որում, խոսքը մի ժամանակաշրջանի կամ ժամանակաշրջանների մասին է (որովհետև իհարկե սկզբունքորեն տարբեր էին միջազգային իրողությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետներում), որոնք անշուշտ լինելով իհարկե խորքային առումով բավականին բարդ, այդուհանդերձ անհամեմատելի էին ներկայիս շրջափուլի հետ: Ըստ այդմ, առավել հավանական է եզրահանգումը, որ գործ ունենք ավելի շուտ այլ պատկերացման, հատկապես ներկայիս բարդագույն պայմաններում պատկերացման բացակայության հետ, քան այն հանրությունից այսպես ասած փակ պահելու հաշվարկի: Միևնույն ժամանակ, այդ ուժերը նաև չեն կարող խոստովանել, որ ի զորու չեն անել ավելին, քան այն, ինչ փաստացի արվում է այսօր: Այդ իսկ պատճառով նրանք ընդդիմախոսությունն ու քննադատությունը կառուցում են գերազանցապես զգայական շեշտադրումների վրա: Իսկ այստեղ, ինչքան էլ չհնչի տարօրինակ, դա թերևս նաև ընդհանուր առմամբ Հայաստանին ներկայիս իրավիճակում օգտակար ամենաօպտիմալ տարբերակն է:

Խոսքն այն մասին չէ, որ հնարավոր չէ կառուցել առավել օգտակար սխեմաներ: Իհարկե հնարավոր է, անգամ իդեալական սխեմայի կառուցումը:

Բայց, իրական կյանքն ու քաղաքականությունը շատ ավելի բարդ են և այն, ինչ հնարավոր է նկարել տեսականում, գործնական դաշտում կարող է լինել անհնարին և անիրատեսական: Նախկին կառավարող համակարգ-ներկայիս ընդդիմությունը ի զորու չեն լինել ավելին՝ թե քաղաքական բովանդակության, թե քաղաքական որակի իմաստով: Ի զորու չէ մի շարք թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, այդ թվում և այն, որ ավելին լինելու պարագայում այդ համակարգը հայտնվելու է այսպես ասած «միջանկյալ» վիճակում՝ վստահելի չի դառնալու հանրության այսպես ասած ոչ համակիր հատվածի համար, իսկ դա շատ մեծ հատված է, և անվստահելի է դառնալու իր համակիրների մի զգալի մասի համար: Իսկ դա նշանակելու է, որ տեղի է ունենալու գործնականում իշխող ուժին հակադիր միակ շատ թե քիչ համակարգային բևեռի լղոզում և տարալուծում: Այդ կերպ, առանց այդ էլ մեծ վերապահումով երկբևեռ քաղաքական իրավիճակը դառնալու է միաբևեռ: Իսկ այստեղ խնդիրն այն չէ, որ դա կարող է սպառնալ կառավարող ուժի այլասերմամբ, ինչպես հայտնի խոսքն է ասում բացարձակ իշխանության վտանգի առումով:

Խնդիրն այն է, որ միաբևեռ իրողությունը Հայաստանի համար էապես բարդացնելու է արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը, ու դա մի ժամանակաշրջանում, երբ այդ ճկունությունը առավել քան պահանջված է՝ հաշվի առնելով համաշխարհային տուրբուլենտության աննախադեպ ուժգին ու երկարատև իրավիճակը: Հետևաբար, երբ առկա է նկատելի, շոշափելի դժգոհություն երկբեվեռության ներկայիս կառուցվածքի և որակի առումով, այդուհաանդերձ անհրաժեշտ է նայել իրողություններին առավելագույնս սթափ ու հասկանալ, որ «անցում» կարող է լինել միայն երկրորդ բևեռի համար անհրաժեշտ համակարգային նոր սուբյեկտի ձևավորման պարագայում, ըստ այդմ դա է ներկայումս գլխավոր խնդիրն այն բոլոր ուժերի, ում մտահոգում է քաղաքական օրգանիզմի առողջության ներկայիս մակարդակը: Մի բան աներկբա է, որ Հայաստանն այսօր չունի այդ օրգանիզմը ըստ էության մեկ շատ թե քիչ կայացած օրգանի (բեվեռի)՝ քաղաքական համակարգային ուժի կենտրոնի վրա թողնելու «շքեղություն» թույլ տալու հնարավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում