Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի գագաթնաժողովում ասել է, որ պատրաստ է դիտարկել ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ անձնական հանդիպման հնարավորությունը, եթե նրանից նման առաջարկ լինի։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
«Դուք պարոն Լավրովի մասին եք հարցնում, նա հանդիպում չի խնդրել, եթե դիմի, մենք կդիտարկենք նրա առաջարկը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակի բոլոր ասպեկտներն ու իրողությունները»,- նշել է Կուլեբան։
Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարությունը նախկինի պես պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին։ Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է լսել Արևմուտքի գործընկերներին, եթե նրանք առաջարկեն զրույց կազմակերպել՝ հաշվի առնելով Մոսկվայի շահերը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է վարել առաջին հերթին Վաշինգտոնի հետ։