Sunday, 19 05 2024
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել

ԱՄՆ ընտրության արդյունքը. Հայաստանը պետք է լինի պատրաստ

ԱՄՆ-ն շարունակում է Կոնգրեսի և Սենատի նոյեմբերի 8-ին կայացած միջանկյալ ընտրության արդյունքի հաշվարկը: Հաշվարկի արդյունքում որոշակի առաջատարություն ունեն հանրապետականները, բայց այդ հաշվարկը գոնե առայժմ թույլ չի տալիս խոսել այն մասին, թե ի վերջո ով կտնօրինի Ներկայացուցիչների պալատը, իսկ ով՝ Սենատը: Հավանական է դիտվում, որ հանրապետականները այդուհանդերձ կկարողանան վերցնել Ներկայացուցիչների պալատը, թեև ոչ մեծ առավելությամբ, իսկ ահա Սենատում դեմոկրատական կուսակցությունը կկարողանա պահպանել իր նվազագույն մեծամասնությունը:

Կոնգրեսի 435 տեղերից մեծամասնության համար անհրաժեշտ է 218 տեղ: Ներկայացուցիչների պալատի համար միջանկյալ ընտրությունն ամբողջական է, իսկ Սենատի պարագայում քվեարկվում է տեղերի 1/3-ը: Այսինքն 100 տեղից միայն 35-ի համար, քանի որ սենատորներն ընտրվում են վեց տարի ժամկետով և միջանկյալ ընտրություններին այսպես ասած «թափուր» տեղերը չեն գերազանցում 1/3-ը: Մինչ ընտրությունը, Սենատում պատկերը հավասար էր՝ 50/50, սակայն դա դեմոկրատներին տալիս էր առավելություն, քանի որ անհրաժեշտության դեպքում քվեարկում է նաև փոխնախագահը, իսկ քանի որ ԱՄՆ կառավարող վարչակազմը դեմոկրատական է, ապա փոխնախագահ Կամալա Հարիսի ձայնը ըստ էության հօգուտ դեմոկրատների է: Ինչ կփոխվի ձայների հետագա հաշվարկի արդյունքում, կերևա ժամերի, իսկ գուցե նույնիսկ օրերի ընթացքում, սակայն ընդհանուր միջանկյալ ընտրության պատկերը տևական ժամանակ՝ սկսած նախընտրական շրջանից հուշում է ներամերիկյան իրականության քաղաքական գրեթե աննախադեպ բևեռացվածության մասին:

Ընտրություն, որը զգալի առումով դիտարկվում է նաև որպես նախագահի 2024 թվականի ընտրության նախերգանք-մեկնարկ: Ընդ որում, միջանկյալ ընտրության քվեարկությանը հաջորդող էքզիտ-փոլերի պատասխաններից պարզ է դարձել, որ քվեարկողների 54 տոկողը հավանության չի արժանացնում նախագահ Բայդենի գործունեությունն ու դեմ է նրա վերընտրությանը: ԱՄՆ նախագահ Բայդենը, որ մեկնում է Եգիպտոս, հետո Կամբոջա և այնուհետեվ Ինդոնեզիա՝ մի քանի Վեհաժողովնների մասնակցելու, այդ թվում Մեծ Քսանի Վեհաժողովին ինդոնեզական Բալիում, հայտարարել է, որ պատրաստ է աշխատել Կոնգրեսում ընտրված բոլոր դեմոկրատների ու հանրապետականների հետ: Այդ ֆոնին, առաջիկա օրերին իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին կարող է հայտարարել նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ինչը նշանակելու է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակի էլ ավելի սրացում: Մյուս կողմից, միջանկյալ ընտրության առաջին արդյունքներից հետո հանրապետական կուսակցությանը լոյալ մեդիայում, մասնավորապես օրինակ Ֆոքս Նյուզում հրապարակումներ եղան, որոնց հեղինակները նրբորեն թիրախավորում են Թրամի հավակնությունը, հորդորելով նրան չհայտարարել իր թեկնածության առաջադրման մասին այլ ճանապարհ տալ երիտասարդներին, մասնավորապես Ֆլորիդայի նահանգապետի ընտրությանը մեծ առավելությամբ հաղթած 44-ամյա Ռոն Դոնատիսին, որը դիտարկվում է նախագահի ընտրությանը հանրապետական ֆավորիտ թեկնածուի իրական հավակնորդ:

Այս իրադարձությունները Հայաստանից բնականաբար պահանջում են ոչ միայն մեծ ուշադրություն, այլ նաև աշխատանք: Հասկանալի է, ամենևին ոչ ներքաղաքական իրողությունների վրա ազդելու համար, այլ դրանց այս կամ այն դասավորությանն ու ընթացքին պատրաստ լինելու: Հայաստանը, նաև ամերիկահայ լոբբին ավանդաբար արդյունավետ հարաբերություն ու աշխատանք կառուցել է դեմոկրատների հետ, մի շարք պատճառներով: Եթե Նահանգներում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունն անցնում է հանրապետականներին և այդ կերպ նկատելիորեն ավելի ուրվագծում նրանց մրցունակության բարձրացումը 2024-ի նախագահի ընտրությանն ընդառաջ, ապա անկասկած է, որ Հայաստանին և ամերիկահայ կազմակերպություններին անհրաժեշտ է ձևավորել հանրապետականների հետ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նախադրյալ և միջավայր, ինչը հատկապես կարևոր է այն անորոշության և անկանխատեսելիության պայմաններում, որ կա միջազգային ասպարեզում: Միևնույն ժամանակ, ընդհանրապես, հաշվի առնելով ամերիկյան ներքաղաքական պատկերի նկատելի բևեռացվածությունը, անկախ հանգամանքից, թե որն է Կոնգրեսի պալատների վերահսկող մեծամասնություն, Հայաստանը և հայկական կազմակերպությունները թերևս պետք է նոր իրավիճակում լրջորեն մտորեն երկու բևեռների հետ հարաբերության արդյունավետության բարձրացման և այդ ուղղությամբ քայլերի մշակման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում