Wednesday, 29 05 2024
10:30
Իրանական կարմիր մահիկը պատրաստ է օգնել Հայաստանին
Հարգելի քաղաքացիներ, սնունդ, դեղորայք, հագուստ, ոչինչ մի բերեք. Կառավարությունը հոգում է ողջ ծախսը. պատգամավոր
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը
Ո՞ր ճանապարհներն են շարունակում փակ մնալ
Հայաստանի ընդդիմությունը պետք է չափազանց պատասխանատու որոշում ընդունի
Ադրբեջանը հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին». Ալիև
Ո՞րն է նրանց ծրագիրը՝ ո՛չ սահմաններ, միա՛յն ճակատներ. մեր երազները մղձավանջ կդառնան
Սպասվում է կարճատև անձրև
Մեծ աղմուկը մեծ իրադարձության նշան չէ. սիրողական խաղ է՝ ես պրոֆեսիոնալ թատրոն եմ սիրում
Պարգեւներ հող հանձնողներին եւ ջարդարարներին. «Հրապարակ»
Ուղիղ. Վազգեն Գալստանյանի կոչով անհնազանդության ակցիաներ
Ավինյանը փորձում է տարանջատվել Նիկոլ Փաշինյանից եւ ՔՊ-ից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը պատրաստ է գնալ ամենաանհավանական գործողությունների. «Հրապարակ»
Ուղարկում են աղետի գոտի, որ ակցիաներին չմասնակցեն. «Հրապարակ»
ԱԺ ՔՊ խմբակցությունը փակ հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ. պատգամավորներն են պահանջել. «Ժողովուրդ»
Հայրենիքը «հեռվից սիրած» ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը ատելությո՞ւն է սերմանել ցուցարարների նկատմամբ. «Ժողովուրդ»
Քաղաքական առումով թեժ օր է լինելու. Փաշինյանը ԱԺ-ում կլինի, ցուցարարները` փողոցում. «Ժողովուրդ»
Ֆրանսիան կհամոզի՞ Գերմանիային. Կովկասի «դիլեման»
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի

Սա դարձել է Հայաստանի լինել-չլինելու հարցը․ թող մտքներից հանեն հանքի շահագործումը

Օրերս շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ամուլսարի շահագործման խնդրին։ Նախարարը նշել է, որ Լիդիան ընկերությունն ունի շահագործման թույլտվություն, կարող է շահագործել․«Լիդիանը, անունը ճի՞շտ եմ չէ հիշում, ունի թույլտվություն և ինքն է որոշում՝ ոնց է շահագործելու, կամ չի շահագործելու»,-ասել է Սիմիդյանը։

Հարցին՝ կլինի՞ արդյոք նոր ՇՄԱԳ, քանի որ նախինում «Լիդիան»-ի ներկայացրած ՇՄԱԳ-ը թերի էր, նախարարը նշել է, որ նախկինում ունեցած ՇՄԱԳ-ը գործում է։ Փաստացի, ոլորտի պատասխանատուն որևէ հստակ գնահատական չի շտապում հնչեցնել հանքի շահագործման հետ կապված՝ պատճառավանելով, թե նախարությունը որևէ գործառույթ հանքի հետ կապված չունի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, անդրադառնալով նախարար մեկնաբանություններին, նշեց, որ իշխանությունը տրամադրված է հանքի շահագործմանը, սակայն հանքը չի շահագործվելու․«Թող մտքներից հանեն, այն էլ հիմա, պատերազմական իրավիճակում, որ շուրջբոլորը ռմբակործում են։ Եվ եթե մենք մինչև այս խոսում էինք բնապահպանական վտանգի մասին, հիմա արդեն ազգային անվտանգության խնդիրն է։ Նախարարի ասածի մի մասը ճիշտ է, երբ նշում է, որ հանքը ունի շահագործման թույլտվություն, դա Շրջակա միջավայրի նախարարության գործառույթների մեջ չի մտնում, բայց այն, որ խախտումներ կան, դատական պրոցեսների մեջ ենք, դրա համար իրենք պատասխանատու են»,-հավելեց բնապահպան-իրավաբանը։

Վարդանյանը հիշեցրեց, որ ՇՄԱԳ փորձաքննության մասին օրենքում նշված է, որ եթե մեկ տարվա ընթացքում ձեռնարկողը չի սկսում այն գործունեությունը, որի համար ստացել է փորձաքննական եզրակացություն, իսկ 2016թվականի ապրիլի 29-ին ստացել է փորձաքննական եզրակացություն ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում, մինչև 2017-ի ապրիլի 29-ը պետք է սկսվեր հանքարդյունահանումը, որը չի սկսվել, որովհետև այդ ժամանակ որևէ խոչընդոտ չի եղել և այդ հոդվածով փաստորեն ուժը կորցրած է։

«Եթե այդ հոդվածով ղեկավարվենք, իրենք որևէ փորձաքննական եզրակացություն չունեն։ Շրջակա միջավայրի նախարարությունը սրա վրա ուշադրություն չի դարձնում։ Հիմա 2018-ին Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները դիմել են նախարարին՝ խնդրելով ուժը կորցրած ճանաչի փորձաքննական եզրակացությունը նոր երևան եկած հանգամանքների պատճառով։ Դրանց մեջ մենք նշել ենք թթվային դրենաժը, որի վտանգը շատ բարձր է, որին ավելացրել ենք  ELARD-ի փորձաքննությունը, Վայրի բնություն հիմնադրամի ղեկավարի եզրակացությունը, որտեղ կան կարմիր գրքային կենդանիներ, որոնք չեն անցել փորձաքննություն, Սևանա լճի վրա ազդեցությունը, Ջերմուկի հանքային ջրերի վերաբերյալ եզրակացությունը։

Վերջում ներկայացրել ենք նաև այն ժամանակ նախարար Էրիկ Գրիգորյանի 13 կետից բաղկացած նամակը կառավարությանը, որտեղ նշված են խախտումների, բացթողումների մասին»,-ասաց Վարդանյանը։

Նախարարը կարող էր պրոցեսից դուրս գալ,քանի որ որևէ պարտավորություն չուներ նախկինների գործունեության համար խաղաղ ճանապարհով այս հարցը լուծեր, այսինքն՝ ուժը կորցրած ճանաչեր փորձաքնության եզրակացությունը և նոր փորձաքննություն անցներ։

Վարդանյանը նշեց, որ պատահական չէ այն, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը երկարացրել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը ըստ որի՝ հանքավայրը ժամանակավոր տիրապետման և օգտագործման է հանձնվել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին մինչև 2039 թ. մարտի 25-ը՝ նախկին 2036 թ. հունվարի 1-ի փոխարեն: Շինարարական շրջանը երկարացվել է մինչև 2024 թ. օգոստոսի 28-ը՝ սահմանված 2021 թ. հունիսի 1-ի փոխարեն։

«Պատահական չէ, որ փոփոխություն մտցվեց Ընդերքի մասին օրենքում, որտեղ նշվեց, որ եթե անհաղթահարելի ուժի ազդեցության տակ կազմակերպությունները չեն աշխատել, ապա այդ ազդեցության ժամանակահատվածով թույլտվությունների ժամկետը երկարացվել է, և այդ անհաղթահարելի ուժի գործոնների շարքի մեջ նշված է՝ պարտերազմ, ջրհեղեղ, երկրաշարժ և դրանց շարքում ավելացրել են քաղաքացիական անհնազանդությունը, և պարզ է, որ սա առնչություն ունի Ամուլսարի հետ, որովհետև 4 տարվա հետադարձ ուժ է բերվել, և միայն Ամուլսարի ճանապարհներն են չորս տարվա ընթացքում փակ եղել։ Եվ այս փոփոխության հիման վրա իրենք թույլտվության ժամկետն ավելացրին, այսինքն՝ ուղղորդված որոշումներ են ընդունվում, ինչպես նախկինում էր ընդունվում»,-ասաց նա։

Վարդանյանը նշեց՝ թող մտքներից հանեն հանքի շահագործումը, սա դարձել է Հայաստանի լինել-չլինելու հարցը․ «Եթե տղաները փակած չլինեին, եթե 100-200 մետրի վրա ռումբը ցիանիդային հատվածում ընկներ, մեր ջրերի 80 տոկոսն անմիջապես կաղտոտվեին։ Մի ռումբ ընկնելու արդյունքում մենք այնպիսի աղետի առաջ կարող ենք կանգնել, որ դարեր պետք կլինի վերականգնելու համար, ավելին՝ մենք էլ չենք լինի, որ կարողանանք վերականգնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում