Sunday, 19 05 2024
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ
Վրաստանի նախագահը բողոքի ակցիաների ֆոնին ակնկալում է Մակրոնի այցը Թբիլիսի
14:30
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ Երևանում
Սա շարժում չէ՝ քաղաքական պրոցես է, որի հիմքում խմբային շահեր են
Մեղադրանք է ներկայացվել Վաչագան Չախալյանին․ ՔԿ
Այս ուժերը Ալիևի հետ փորձում են ապալեգիտիմացնել Մինսկի խումբը և առաջնորդվել «նոյեմբերի 9»-ի ֆորմատով
Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումից հետո դադարեցրել է աշխատանքը
Հակառակ Բագրատ սրբազանի խոստման՝ փողոցն է հաղթում տաճարին
13:09
Մոսկվայում մահացել է Ռուսաստանում Հոնդուրասի դեսպանը
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը
Իրանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են անցկացրել
12:15
Խարկովում ռազմագործողություններիn հարակից շրջաններից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»

Պետք է տրվի հիմնավորումը, թե արդյոք ՀՀ ինքնիշխանության նկատմամբ վտանգ կա, եթե կա, արդյոք եղած գործիքակազմը բավարար չէ

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածում և խիստ պատիժներ սահմանել ինքնիշխանությունը խախտելու փորձերի համար:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է 12-15 տարվա ժամկետով ազատազրկում նախատեսել «ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունների համար»։

Այս առնչությամբ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի քրեական օրենսգրքում կան բավականին հոդվածներ, որոնցով, ըստ էության, պատժելի են համարվում այնպիսի արարքներ, որոնք ուղղված են պետական իշխանության, պետական սահմանադրական կարգը տապալելու դեմ և այլն:

«Այսինքն մեր քրեական օրենսգրքով կարգավորվում են այդ հարաբերությունները: Ինձ ավելի շատ այս նախագիծը շրջանառության մեջ դնելու քաղաքական հիմնավորումն է հետաքրքրում, թե կառավարությունն այդպիսի նախագիծ շրջանառության մեջ դնելով ի՞նչ քաղաքական հիմնավորում ունի: Կարո՞ղ ենք նաև այն տարբերակը դիտարկել, որ սա ուղղված է նաև այն քաղաքացիների դեմ, որոնք փորձեն Հայաստանը ԵՄ անդամ դառնալուն ուղղված գործողություններ իրականացնել կամ այդպիսի կոչեր անել: Որովհետև օրենքի նախագիծը վերաբերում է նաև վերպետական կազմակերպություններին: Նախագծի հեղինակները պարտավոր են բացել օրենքի ընդունման տրամաբանությունը, թե ինչ են ուզում սրանով ասել, ո՞ր արարքն են փորձում կանխել»,-ասաց Նորիկյանը:

Նա նաև մեկ այլ խնդիր նշեց. «Արդյոք ֆիզիկական անձինք ի վիճակի են Հայաստանի ինքնիշխանությունը վտանգի տակ դնել: Հայաստանը, ասենք, Ռուսաստանի կազմ մտցնելու համար պետք է կառավարությունը որոշում կայացնի, ԱԺ-ն որոշում կայացնի: Վերջիվերջո, ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդված գոյություն ունի, որտեղ նշվում է, որ ՀՀ տարածքային ամբողջականության փոփոխությունների վերաբերյալ հարցերը կամ վերպետական կազմակերպություններին միանալը կատարվում է հանրաքվեի միջոցով: Այսինքն մեկ ֆիզիկական անձը անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող որևէ բան անել: Ասենք, ես հիմա դուրս գամ Հանրապետության հրապարակում հայտարարեմ, որ ուզում եմ միանալ այս կամ այն պետությանը. որպեսզի ես այդ հոդվածով ենթարկվեմ քրեական պատասխանատվության, ես կամ պետք է բռնություն գործադրեմ, կամ բռնություն գործադրելու սպառնալիք լինի: Այդ դեպքում ո՞ւմ պետք է սպառնամ՝ կառավարությա՞նը, ԱԺ-ի՞ն, ՍԴ-ի՞ն, այսինքն պետք է հստակեցվի, թե այս հանցագործությանս ուբյեկտը ովքեր են, օբյեկտը ո՞րն է:

Ենթադրենք ինչ-որ անձինք, ասենք, ռուսամետները դուրս գան փողոց և ասեն՝ պետք է միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության կազմ: Այդ մարդկանց պետք է ենթարկեն քրեական պատասխանատվությա՞ն: Մի խումբ էլ դուրս գա, ասի՝ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ, ի՞նչ ենք անելու: Քանի որ նախագծի հեղինակները դրել են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի առկայություն, պետք է հասկանալ՝ ո՞ւմ դեմ բռնություն գործադրել, վարչապետի՞, ԱԺ-ի՞, կառավարությա՞ն, արդարադատության նախարարությա՞ն, թե՞ ֆիզիկական անձի: Ասենք, մեկը մատ թափ տա, ասի՝ կսպանեմ, եթե դուք չմտնեք Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն, դա հանցագործությո՞ւն է: Տրամաբանական չէ, պետք է հիմնավորվի ամեն ինչ: Այս նախագիծը բացեր ունի»,-հայտարարեց նա:

Նորայր Նորիկյանը համոզմունք հայտնեց, որ նախ պետք է տրվի քաղաքական հիմնավորումը, արդյոք այդպիսի վտանգ կա, եթե կա վտանգ, արդյոք այլ գործիքակազմ չկա այդ վտանգը չեզոքացնելու, ովքեր են այդ վտանգը ներկայացնողները, քաղաքական ուժեր են, քաղաքական անհատներ են, այդ մարդիկ ի՞նչ գործունեություն են ծավալում Հայաստանում, արդյոք դրսից են թելադրվում, ինչու ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող իրադարձություններին ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատական չի տրվում, արդյոք եղած գործիքակազմը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար:

«Ինչ-որ նպատակադրում սևեռո՞ւմ կա Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ: Ես կարծում եմ՝ եթե այդպիսի ռեալ վտանգ կա, դա ավելի շատ ոչ թե իրավական ճանապարհով լուծվող հարց է, այլ կոնկրետ քաղաքական խնդիր է: Այսինքն մենք պետք է հասկանանք՝ իրոք այդպիսի վտանգ կա Հայաստանի ինքնիշխանության դեմ: Եթե կա, պետք է ժողովրդի հետ ազնիվ լինել, ներկայացնել, ասել, որ այսպիսի վտանգ կա և դա չեզոքացնելուն ուղղված մենք այսպիսի խնդիրները պետք է լուծենք:

Եթե Հայաստանում գործող որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական գործիչ սպասարկում է օտարերկրյա պետության շահերը, ապա պետք է պատժել, դուրս վռնդել քաղաքական դաշտից: Դրանում խոսք չկա, բայց արդյոք մեր գործող օրենսդրությունը բավարար չէ, որպեսզի այդ խնդիրները լուծվեն: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է հավելյալ պարզաբանումներ ներկայացնի այդ հարցի կապակցությամբ»,-ընդգծեց Նորիկյանը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում