Tuesday, 07 05 2024
15:10
Սի Ծինփինը Մակրոնին կոչ է արել համատեղ ջանքերով կանխել նոր «սառը պատերազմը»
Մհեր Գրիգորյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Անվտանգության տարակուսելի երաշխիքը
14:55
Բորելը ԵՄ երկրներին կոչ է արել բոյկոտել Պուտինի երդմնակալության արարողությունը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Արևմուտքի հետ երկխոսությունից
14:30
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին 100 մլն դոլար վարկ է հատկացրել
Սահմանազատումը Տավուշից ենք սկսել՝ սրան գնացել ենք պատերազմը դելեգիտիմացնելու համար
Թուրքիան 10 մլն դոլարով տուգանել է Meta-ին
Տավուշում տեղադրվող սյուները ՀՀ անվտանգության սյուներն են. Փաշինյան
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ սրբազանի «Ճշմարտությունը հաղթելու է ստին» պաստառներով քայլերթը շարունակվում է
Իսրայելի բանակը գրավել է Ռաֆահի անցակետի պաղեստինյան հատվածը
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 5-րդ երդմնակալության արարողությունը
Որ թվականի քարտեզներով է ընթանում սահմանազատումը. մանրամասնում է ՀՀ վարչապետը
Պատմության մեջ առաջին անգամ մեր ինքնիշխան որոշմամբ անվտանգության երաշխիք ենք ստեղծում . Փաշինյան
Մենք չունենք անվտանգության երաշխիքներ, սյուներ տեղադրում ենք, որ բացառենք պատերազմը. Փաշինյան
Պաղեստինցիները լքում են Ռաֆահը
13:10
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է վերանայվի. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Իրական Հայաստանի տեսլականը
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակության գործով 25-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Կոռեկտ չեմ համարում խոսել վարչապետի թեկնածուի մասին, կսպասենք Սրբազանի հայտարարություններին
12:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի խոշորագույն ընտրությունների երրորդ փուլը
Իշխանությունը տապալել է դելիմիտացիայի գործընթացը
Քննարկվել է զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելու գործողությունների պլանը
Միրզոյանը և Հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ-ում փոխգործակցության հարցերի շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ մանդատները վայր դնելու մասին
Փաշինյանի պնդումները հերքեց դատախազը, թե որոշ ուժեր, արտերկրից դրդրված, փորձում են հեղաշրջում անել

Հայաստանը պետք է գտնի այդ ռեսուրսն ու ժամանակը. Պապիկյանի հնդկական այցի եվրասիական ասպեկտը

Հայաստանի պաշտպանության նախարարը Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Հնդկական օվկիանոսի ավազանի երկրների պաշտպանության նախարարների հավաքին, որն անցկացվել է նաև գործընկեր երկրների մասնակցությամբ: Միջոցառումն անշուշտ կարևոր է, սակայն տվյալ պարագայում հարցն իհարկե դրան մասնակցությունը կամ մասնակցության անմիջական արդյունքը չէ, այլ խնդրի շատ ավելի լայն համատեքստը: Հայաստանի անվտանգության ճարտարապետության մասին խոսելիս հանրային-քաղաքական ուշադրությունն առավելապես կենտրոնանում, գերկենտրոնանում է լոկ ռուսական և արևմտյան կամ եվրաատլանտյան ուղղությունների վրա՝ կամ-կամ տրամաբանությամբ: Մինչդեռ, կովկասյան ռեգիոնալ անվտանգության, ըստ այդմ նաև Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը ոչ միայն չի կարող սահմանափակվել այդ կամ-կամ տրամաբանությամբ, այլ նույնիսկ վտանգավոր և անարդյյունավետ է այդ սահմանափակ դիտարկման դաշտ բերելը:

Կովկասի անվտանգության միջավայրը գործնականում շատ ավելի ընդգրկուն ու բազմաշերտ է, քան լոկ ռուսական կամ եվրաատլանտյան համակարգը; Ըստ այդմ, Հայաստանի գործընկերային աշխատանքը պետք է միտված լինի ոչ միայն այդ երկու ուղղություններով առավելագույն արդյունք ստանալուն, այլ նաև կարևոր նոր ուղղությունների: Այդ իմաստով, Հնդկական օվկիանոսի ավազանը առերևույթ Հայյաստանից հեռու թվացող, սակայն մերձավորարևելյան և կենտրոնասիական կարևոր և զգայուն ռեգիոններին անմիջականորեն կից շրջանակ է, որտեղ խմորվող հոսանքները այս կամ այն կերպ տարածվում են նաև այդ ռեգիոններ, որտեղից Կովկաս՝ անգամ ավելի կարճ է, քան մեկ քայլը: Առավել ևս, որ Եվրասիական անվտանգության համակարգը անխուսափելիորեն ստանալու է իր նոր տեղը միջազգային անվտանգության ճարտարապետության նոր կառուցվածքում, ու այդ դերը անկասկած լինելու է առավել ընդգրկուն և նշանակալի, քան մինչ այժմ: Տնտեսական այն դերակատարումն ու ընդգրկումը, որ ստացել է ասիական գոտին վերջին տասնամյակներին, աներկբայորեն ենթադրելու է անվտանգության ճարտարապետության մեջ համարժեք «մասնաբաժին»:

Ներկայումս տեղի ունեցող համաշխարհային վերափոխումներում լուծվող առանցքային հարցերից մեկը նաև այդ հարցն է, որից Հայաստանը ոչ միայն չի կարող մնալ անմասն զուտ միջավայրային օբյեկտիվ հանգամանքներից ելնելով, այլ նաև ռազմա-քաղաքական իրողություններից: Ըստ այդմ, Հայաստանն անհրաժեշտաբար պետք է գտնի այդ հարցերով զբաղվելու ռեսուրս և հնարավորություն, որովհետև այդ հարցերը Հայաստանով «զբաղվելու» են անխուսափելիորեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում