Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Քոչարյանն՝ առանց ասելիքի (տեսանյութ)

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության քսանամյակի առիթով հարցազրույց է տվել ԼՂՀ Հանրային հեռուստաընկերությանը:

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ռոբերտ Քոչարյանը լռություն էր պահպանում, և այդ լռությունը Ղարաբաղում խախտելը թերևս բավական խորհրդանշական է և ուշագրավ: Ու նաև հատկապես ուշագրավ է այն, որ խախտելով լռությունը՝ Ռոբերտ Քոչարյանը որևէ անդրադարձ չկատարեց Հայաստանի ներկայիս խնդիրներին, Հայաստանի ներկայիս զարգացումներին: Կասկած չկա, որ եթե ասելիք լիներ, անհրաժեշտություն լիներ, ապա հարցազրույցի մեջ անպայման «անցք» կբացվեր անդրադարձի համար: Բայց Քոչարյանը փաստորեն ցուցադրաբար հրաժարվում է խոսել Հայաստանի ընթացիկ զարգացումներից և գերադասում է պատմական անդրադարձեր կատարել Ղարաբաղի անկախության գործում իր պատմական դերին:

Ըստ երևութին, Ռոբերտ Քոչարյանը ներկայիս գործընթացների վերաբերյալ ասելիք չունի, կամ էլ, դատելով իր նախորդ հարցազրույցների ոչ այնքան բարեհաջող նախադեպերից, զգուշանում է բումերանգի էֆեկտից, երբ իր հարցազրույցներում արտահայտված մտքերը ետ էին դառնում և հարվածում հենց իրեն, ընդ որում՝ ոչ միայն ընդդիմության, այլև հենց իշխանության ճամբարից: Ռոբերտ Քոչարյանն ըստ երևույթին այս անգամ ինքն է որոշել բումերանգի մարտավարություն ընտրել, և ետ է գնացել դեպի Ղարաբաղ, նաև իր խոսքի թեմատիկ բովանդակությամբ գնալով ետ և փորձելով միավորներ հավաքել ղարաբաղյան շարժման և պատերազմի ակունքներից:

Սակայն այստեղ էլ Ռոբերտ Քոչարյանի համար բարենպաստ զարգացում թերևս երաշխավորված չէ, քանի որ ով գիտե, թե «պատմական» ակունքներից այս օրերին ինչ կփորձի հանել Սերժ Սարգսյանը, կրկին անկախության քսանամյակին ընդառաջ՝ թույլ չտալով Քոչարյանին յուրացնել ո՛չ ներկայի ու ապագայի, ո՛չ էլ անցյալի դափնիները: Համենայն դեպս, արժե հետաքրքրությամբ հետևել, թե Ղարաբաղի շարժման տարբեր մասնակիցներ, որոնք ևս բավական մոտ են կանգնած եղել ակունքներին, ակտիվորեն մասնակցել են պատերազմի հրամանատարությանն ու ռազմական գործողություններին, ինչ արձագանք կտան Ռոբերտ Քոչարյանի պատմական անդրադարձերին, իսկ իշխանական քարոզչությունն էլ ինչ չափի լուսապսակով կներկայացնի Սերժ Սարգսյանի դերակատարությունն այդ իրադարձություններում: Իհարկե այստեղ ընդհանրապես խոսք չկա այն մասին, որ այդ ամենը բացի պատմության սեփականաշնորհումից, որևէ այլ բան իրենից չի ներկայացնում, բայց խորհրդանշական է երևույթը, մրցակցությունն ինքնին:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանին դուրս մղելով ակտուալ քաղաքական օրակարգից, Սերժ Սարգսյանը նրան դրել է պատմական հարթության վրա, և այդքանով հանդերձ նույնիսկ չի բացառվում, որ նրան դուրս մղի նաև այդ հարթությունից: Մինչդեռ, ինչպես երևում է Ռոբերտ Քոչարյանի պատասխաններից, անցյալն այդքան էլ չի գրավում նրան: Համենայն դեպս, պատասխանելով հարցին, թե ինչն է անկախ հայկական պետությունների ձեռքբերում և կորուստ համարում, Ռոբերտ Քոչարյանը ասում է, թե կգերադասեր չխոսել դրվագներից, քանի որ դրանք տանում են դեպի հուշեր, իսկ ինքը չի ցանկանում այնտեղ գնալ, քանի որ այդ տարիքում չէ:

Անշուշտ, հասկանալի են Ռոբերտ Քոչարյանի այդ զգացողությունները, մարդկայնորեն հասկանալի են, քանի որ հուշերում օրինակ բիզնես նախագծերում ներգրավվածություն չկա, աֆրիկյան սաֆարիներում որսորդություն չկա: Ներկան իհարկե ավելի հաճելի է: Հետո ինչ, որ այն ձեռք է բերվել պետության և հասարակության համար ծանր նյութական և հոգեբանական կորուստների, տնտեսական և քաղաքական համակարգի դեգրադացիայի, հասարակական ստեղծագործական պոտենցիալի մսխման և, վերջապես, Մարտի 1-ի տասը զոհերի գնով:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում