Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ սեփականատեր ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերության կառուցվածքային գործերով փոխտնօրեն Ժան Ռոդեշին և «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանին: Զրուցակիցները խոսել են առաջիկայում խաղողի մթերման, գործարանի հզորությունների ընդլայնման հարցերի շուրջ:
Սերգո Կարապետյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ընկերության գործունեության ընթացքոմ խաղողագործները հնարավորություն են ունեցել ընդլայնել խաղողի այգիների տարածքները, ներմուծել մշակության նորագույն տեխնոլոգիաներ, երաշխավորված պայմանագրային հիմունքներով վաճառել աճեցրած բերքը: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի ևս սպասվում է խաղողի առատ բերք, և կարևորել է դրա կազմակերպված, ժամանակին ու անկորուստ մթերումը` համոզմունք հայտնելով, որ «Երևանի կոնյակի գործարանը» այս տարի ևս հաջողությամբ կկազմակերպի այդ աշխատանքները:
Ինչպես տեղեկացրել են ընկերության ներկայացուցիչները, ներկայումս աշխատանքներ են իրականացվում գործարանի արտադրական հզորություններն ընդլայնելու ուղղությամբ:







































