Грузия Online-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 30-ը անհետ կորածների միջազգային օրն է։ Փորձագետների գնահատմամբ՝ վերջին տարիների ընթացքում Վրաստանում տեղի ունեցած 3 զինված հակամարտությունների հետևանքով անհետ կորած է համարվում մինչև 2000 մարդ։ Սակայն Վրաստանի ՆԳՆ-ի պաշտոնական տվյալներով՝ անհետ կորած է համարվում 907 մարդ։
Փորձագետները նշում են, որ անհետ կորածների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, զոհվել են։ Գոյություն ունեն միայն եզակի դեպքեր, երբ մի քանի տարվա որոնումներից հետո անհետ կորածը հայտնաբերվում է կենդանի վիճակում։
Վրաստանի օրենսդրության համաձայն՝ անհետ կորած է համարվում այն մարդը, որի անհետացմանը հաջորդած երկու տարիների ընթացքում նրա հետ կապված որևէ տեղեկություն չի ստացվում։