ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանը վերադառնում է քաղաքակրթական ավազան. «Մենք մեկուսացվել ենք, գետտոյի ենք վերածվել:Լինում ենք այն միջավայրում, որտեղ մեր արժեքներն են»:
Շիրինյանի խոսքով` մուտանտ հայերը` միհրանյանները, սիմոնյաններն ու կուրղինյանները ավելի վատն են, քան ռուսներն ու թաթարները. «Հայաստանը ՌԴ-ից հազար թելերով կախված է, թուլացող ՌԴ-ն մեզ բաց թողելու խնդիր ունի: Հայաստանը ճոճվող նավակի է վերածվել իր խնդիրներով:ՌԴ-ն արնաքամ է լինում. Հայաստանը ազատվելու է սլավոնա- թուրքական «ջերմ» գրկից»: