Saturday, 06 06 2026
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
18:50
Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում
Ձերբակալվել է 194 անձ՝ ընտրական հանցագործությունների դեպքերով
18:30
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով
Վարժական հավաքից խուսափելը պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ. դատախազություն

Երևանի Կապույտ մզկիթում երեկ մայրամուտին նշվեց Ռամադանի ավարտը (տեսանյութ)

Oգոստոսի 1-30-ը իսլամական աշխարհը նշում էր Ռամադանը, որն իսլամական լուսնային օրացույցի 9-րդ՝ սրբազան ամիսն է: Ռամադանը շարժական ամիս է և տևում է 29-30 օր: Այս ընթացքում հավատացյալ մուսուլմանները ծոմ են պահում:

Երեկ Երևանի Կապույտ մզկիթում իրանցի մուսուլմանները հանդիսավորությամբ, աղոթքով ու տոնախմբությամբ նշեցին իրենց սրբազան տոնի ավարտը՝ Ֆիտրը: Հացկերույթն սկսվեց մայրամուտից հետո՝ երեկոյան ժ. 21:00-ի սահմաններում: Այս ընթացքում մուսուլմանները մզկիթում աղոթքից հետո միասին նստեցին՝ ընթրելու գորգերին փռված սեղանի շուրջը՝ տղամարդիկ առանձին, կանայք ու երեխաները՝ առանձին:

«Այս մեկ ամիսը մեր պասի օրերն են եղել: Ժողովուրդը պաս է պահում լուսաբացից մինչև երեկո: Մինչև մութն ընկնելը ոչինչ չեն ուտում ու խմում, բայց այստեղ կարևորը դա չէ: Չուտելով կամ չխմելով չի որոշվում Ռամադանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի Կապույտ մզկիթի համակարգող Ռահմանե Բեհրուզին՝ մեկնաբանելով Ռամադանի խորհուրդն ու տոնակատարության ավարտն ազդարարող Ֆիտրը:

Նրա խոսքով՝ պասի վերջին օրերին՝ երկնքում լուսնի երևալուն պես, մուսուլմանական աշխարհում սկսվում է տոնը՝ Իդ Ալ-Ֆիտրը: «Այդ օրն ամեն մարդ օրվա իր կերած բրնձի, հացի կամ այլ սննդի՝ 3 կիլոգրամին համարժեք գումարը տրամադրում է կարիքավորներին: Այդ օրն առավոտյան ժ. 8:00-8:30-ի սահմաններում բոլորը հավաքվում, աղոթք են անում ու դուրս գալիս մեկ ամսվա պասից: Նամազից հետո մոլլան ու հավատացյալները միասին նախաճաշում են»,- նշեց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ Կապույտ մզկիթում Ռամադանի ամբողջ ընթացքում, Հայաստանում Իրանի դեսպանության, մշակույթի կենտրոնի ու բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ, հավատացալների համար ամեն երեկո հացկերույթ է կազմակերպվել՝ թեկուզ հաց, խուրմա, պանիր կամ բրնձով որևէ ուտեստ:

«Ռամադանին պետք է հարամ բան չանես: Եթե կոչվում ես լավ մարդ, վատ բան չպետք է անես: Ռամադանի խորհուրդն այն է, որ կարծես խերն ու բարաքյաթն այս մի ամսվա մեջ լինի: Ամեն մարդ ինչքան լավություն անում է, կարծես Աստծուց ստանում է: Մարդիկ ինքնամաքրվում են»,- նկատեց նա՝ հավելելով, որ վերջին օրը մարդիկ արդեն հանգիստ խղճով կարող են նստել, ուտել-խմել և ուրախանալ:

Կապույտ մզկիթում տոնական տրամադրությունը շարունակվեց մինչ ուշ գիշեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում