2011 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, 3%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 295 մլն 300 հազար խոր.մ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀայՌուսգազարդ-ից:
2011 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ՝ հանրապետության գազահամակարգին է միացված 618 հազար 139 բաժանորդ:
Ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 5282-ով, այդ թվում՝ 892-ը հուլիս ամսին: