Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Զենքի մասին օրենքը մաքսիմալիստական դրույթներով չընդունվեց, որոշակի վերապահումներ եղան

Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Արմեն Խաչատրյանի և Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է ՀՀ-ում ռազմական նշանակության արտադրանքի, քաղաքացիական, ծառայողական, ձեռքի մարտական հրաձգային զենքի և մարտական uառը զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները:

Ավելի վաղ օրենքի նախագծի համահեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշել էր, որ զենքի թույլտվություն տրամադրելու կարգը եղածից խստացվում է: Ըստ նրա՝ պետք է զենքի նկատմամբ պատասխանատվության մշակույթ ձևավորվի հասարակության շրջանում:

Այսպես՝

1. Քաղաքացիական զենք ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի հանձնել զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։

2. Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ ակոսափող հրազենի համար՝ 21 տարեկան, քաղաքացիական զենքի մնացած տեսակների համար՝ 18 տարեկան:

3. Չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։

4. Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

5. Սահմանվում են հրաձգարանների չափանիշները:

6. Զենք պահելու և կրելու թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

7. Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 8 միավորի փոխարեն։

Այս առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այդ օրենքի վրա աշխատել է որպես փորձագետ. «Ոգևորված եմ այդ օրենքով, շատ կարևոր եմ համարում այն: Չեմ թաքցնում, որ մի քիչ էլ ափսոսում եմ, որ այն իմ պատկերացրած մաքսիմալիստական դրույթներով չընդունվեց, որոշակի վերապահումներ եղան»,-ասաց նա:

Հարցին, թե որոնք էին այն դրույթները, որ կուզենայիք օրենքում լինեն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ներառված են, ուղղակի կիրառման ֆորմատներն է փոխվել. օրինակ, 20 և ավելի տարի ծառայած զինվորականների և նրանց հավասարեցված անձանց ատրճանակից թույլտվությունը ես ուզում էի լիներ բոլորի համար, մնացել է միայն գնդապետի և դրանից բարձր կոչում ունեցողների համար: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես կարելի է պետությունը ենթասպային կամ կապիտանին վստահի գործ 20 տարի, թեկուզ դա լինի օրինակ, քննչական մարմինների աշխատանք, թեկուզ լինի փրկարարական աշխատանք։ Առավել ևս ԶՈՒ առաջնագծում ծառայող ենթասպային 20 տարի վստահենք մարդկանց կյանքեր, կապի միջոցներ, պետական սահման և այլն, բայց վերջում ասենք՝ չէ, չենք թողնում քեզ համար ատրճանակ գնես:

Այո, որոշակի զգուշավորություն կա: Ես չեմ թաքցնում, որ մեզ մոտ կա ԽՍՀՄ-ից մնացած հետադիմական վախերը քաղաքացուն չվստահելուն որոշակի բարդույթները, մարդը ռեսուրս և մարդը արժեք այդ թյուրընկալումների ներքին պայքարը: Ընդհանուր առմամբ, որոշակի առաջընթաց եղել է, սա էլ որ կա՝ շնորհակալ ենք: Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում կհասկանանք, որ կարելի է ավելի վելի ազատ թողնել քաղաքացու որոշմանը:

Ես վիրավորվում եմ, էդ ինչո՞ւ Վրաստանն իր քաղաքացուն 10-12 տարի առաջ վստահեց ու ստացավ նորմալ արդյունք, իմ երկրի քաղաքացին ինչո՞վ է վատը, որ ես իրեն չվստահեմ: Բայց, ընդհանուր առմամբ, օրենքը շատ լավն է: Այն մի քանի գլուխ լավն է գործող օրենքից: Այս ամենը ավելի շուտ պետք է լիներ: Բացի այդ, այս օրենքում մյուս օրենքներին կապող կտորները տրված են, օրինակ, «Պաշտպանության մասին» օրենքին: Եթե մյուս օրենքներում արվեն փոփոխություններ, կունենանք բավականին լավ անվտանգային համակարգ»,-հայտարարեց նա:

Անդրադառնալով Հնդկաստանից սպառազինություն գնելուն՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ինքը դրա մասին խոսել է դեռևս 2017-ից. «Հնդկաստանը մեզ համար այլընտրանքային և լուրջ ուղղություն է և պետք էր վաղուց աշխատել այդ ուղղությամբ, ոչ թե հիմա: Ցավոք սրտի, մենք Հնդկաստանի հետ սկսել ենք աշխատել 2017-ից թե 2018-ից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում