Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանի դիվանագիտական աշխատանքը Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է ստեղծել, և ինքը քաղաքական մեծամասնության հետ պատրաստվում է գնալ այդ ճանապարհով։ Նա նշեց, որ նորից վերահաստատում է խաղաղության օրակարգը իր վերջին հարցազրուցում հայտարարած սկզբունքերի հիման վրա:
Նա նշեց, որ չգիտի՝ այսօր իր այս հայտարարությունը ով ինչպես կնենգափոխի, հետո քանի հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգա, բայց ինքը այդ պատասխանատվությունը ստանձնելու է: «Ես գնում եմ էդ ճանապարհով, ես գնալու եմ էդ ճանապարհով։ Բայց էստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ գնալու։ Սա է ամենակարևոր անձանագրումը»,-ասաց վարչապետը: