Wednesday, 15 05 2024
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում

Նախկին նախագահների ֆորմատից դուրս մեխը

Նախկին նախագահների հանդիպման ձևաչափի վերաբերյալ հանրային արձագանքները խիստ տարբեր են, ինչը միանգամայն օրինաչափ է թե հանրային օրգանիզմի տեսանկյունից ընդհանրապես, և թե Հայաստանում առկա իրողությունների և դրանց պատմա-քաղաքական հետագծի: Նախաձեռնության քաղաքական և հասարակական արդյունավետության հնարավորության, անհրաժեշտության, կենսունակության, օգտակարության հնարավոր գործակցի մասին խոսել եմ, և թերևս կլինի խոսելու առիթ: Այս դեպքում անդրադառնալ մեկ այլ ասպեկտի, որը նախաձեռնության հետ չունի ուղիղ կապ կամ առնչություն, սակայն գործնականում անմիջականորեն դրանից պրոյեկցվող է, թեև ինքնին խնդիրը առկա է վաղուց և բավականաին «սուվերեն» բնույթով: Խոսքն այն մասին է, որ Հայաստանի ներքաղաքական, հասարակական կյանքը շարունակում է պարփակված մնալ նախկին նախագահների՝ և նրանց «տնօրինած» հանրային սեգմենտի, և գործող իշխանության ու դրա տնօրինած հասարակական-քաղաքական միջավայրի շրջանակում:

Հայաստանում այդ շրջանակից դուրս գործնականում բացակայում է որևէ շատ թե քիչ նշանակալի հանրային ինստիտուցիոնալ կառույց և շրջանակ, քիչ թե շատ նշանակալի կշիռ ունեցող հասարակական-քաղաքական համակարգ: Այդ շրջանակից դուրս ցաքուցրիվ քաղաքական, հասարակական նախաձեռնություններ են, որոնք կարող է և խոսում են զգալիորեն նույն բանի մասին, նույ լեզվով, սակայն որոնց գործունեությունը հախուռն է, մոտիվները շատերի դեպքում անհասկանալի, կասկածելի, հանրությանը ներկայացվող առաջարկները գործնականության և առարկայականության, ռացիոնալության տեսանկյունից ոչ համոզիչմ իսկ հավաքական գործակցության դրվագներն էլ խիստ ժամանակավոր թե հենց բուն ժամանակի, թե գաղափարական-քաղաքական բովանդակության տեսանկյունից: Ինչ խոսք, այն շրջանակը, որ ձևավորված է վերը նկարագրված քառանկյան միջոցով՝ նախկին նախագահներ և գործոող իշխանություն, ինքնին ունի քաղաքական որակի և բովանդակության լրջագույն խնդիր, առավել ևս նախկին նախագահների «դաշտի» առումով: Այդ շրջանակում առկա է նաև պատասխանատվության լրջագույն հարց՝ Հայաստանի այօրվա իրավիճակի, դրան հասցրած ճանապարհի և գործերի համար:

Սակայն, ի վերջո բուն հարցը բարոյախրատական հարցադրումները չեն, որ առատորեն կարող են ներկայացվել այդ շրջանակի բոլոր դերակատարներին: Բուն հարցը քաղաքական նոր իրավիճակ, քաղաքական նոր որակ, նոր ինստիտուտներ ու համակարգեր, քաղաքական նոր բովանդակություն և ճարտարապետություն ձևավորելն է: Երբ այդ դաշտում կլինի շոշափելի առաջընթաց և կնշմարվի կայուն և էական կշիռ ունեցող ուժ, միավոր՝ թե կառուցվածքային, թե գաղափարական-քաղաքական բովանդակության և հայեցակարգերի, ռազմավարության իմաստով, այդ իրողությունը արդեն քաղաքական արդյունավետության իմաստով որակական ճնշում կգործադրի առկա ձևաչափերի վրա, ստիպելով դրանց հաշվի նստել նորի հետ: Եվ այդ ճանապարհով նաև Հայաստանը կարող է հաղթահարել նախկին-ներկա տրամաբանությամբ պարփակված քաղաքական փակ շրջանը: Ինչ անել այդ խնդիրները լուծելու համար: Սա իհարկե ամենից բարդ հարցն է, որը բնականաբար առաջին հերթին պահանջում է մի պարզ արձանագրում: Պետք է ընդունել, որ հարցը չունի հեշտ պատասխան և լուծումների կարճ ճանապարհ: Պահանջվում է երկարատև ռազմավարություն, դրա շրջանակում տակտիկական արդյունավետ պլանավորման հատկություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում