Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը առավելագույն հնարավոր գործնական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թեհրանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարությունների մասին:

Հարցազրույցավարի հարցը հետևյալն էր, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանը ՀՀ տարածքային ամբողջականությանը պաշտպանող բազմաթիվ հայտարարություններ է արել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Իրանի այդ դիրքորոշման հիման վրա խորացվի հայ-իրանական գործակցությունը: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տված գնահատականների միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ առումով ամենակարևորը հստակ քաղաքական դիրքորոշման ձևակերպումն է, քանի որ գործողությունները բխում են քաղաքական դիրքորոշման ձևակերպումից:

«Եթե չկա հստակ քաղաքական դիրքորոշում՝ գործողություններ նույնպես չեն կարող լինել: Այդ առումով մենք Իրանի հետ շատ սերտ համագործակցում ենք: Դուք տեսաք, որ նաև Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Մենք շատ երկար, մանրամասն քննարկեցինք, զրուցեցինք մեր հարաբերությունների զարգացման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք: Մենք շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ են լինում, հեռախոսազրույցներ են լինում, և մենք, իհարկե, շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ և մենք փորձում ենք դրան ուղղված առավելագույն հնարավոր գործնական քայլեր ձեռնարկել», – պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում