Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ի դրությամբ հարաբերականորեն կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ի ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: