Արցախցի երգիչներ Արթուր Խաչենցն ու Իզենը հանրության լայն շրջանակին են ներկայացրել «Տղերքը չկան» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
Երգի տեսահոլովակին կից զետեղված հաղորդագրության մեջ երգիչները գրել են, որ այն նվիրվում է հայրենիքի համար նահատակված զոհերի հիշատակին:
Երգի խոսքերի հեղինակներն Արթուր Խաչենցն ու Իզենն են, երաժշտության հեղինակն Արթուր Խաչենցն է, գործիքավորումն իրականացրել է Հայկ Երնելյանն է: