Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս սխալ կանխատեսումներ է արել. ինքը մեռած լեզուների մասնագետ է, պետ է երեւույթը կտարվի, ինքը հանգամանորեն վերլուծի, բայց այն, ինչ կատարվելու է ապագայում, բացարձակ գաղափար չունի, զրո պատկերացում:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի երեկվա հարցազրույցին:
«Ու այդ զրո պատկերացումից իր մոտ տագնապ կա, որ վատ է լինելու: Անորոշ բաներից մարդը անորոշ բաներից վախենում է: Հիմա երբ ինքն ասում է՝ չգիտեմ, թե ինչ է կատարվել, բայց կարծում է, որ վատ է լինելու:
Այսօր անգամ Բայդենն ու Պուտինը չգիտեն՝ ինչ է կատարվում, մեզ ցավալի զիջումներ ո՞վ է պարտադրում: Եթե այսօր սեղանի վրա դրված են ինչ-որ փաստաթղթեր, բայց Ադրբեջանն ասում է՝ ես պատերազմով կվերաձեւեմ սահմանները, ինչը կգրավեմ, այդ դիրքից կբանակցեմ: Քանի դեմարկացիա, դելիմիտացիա արված չէ, ինչքան ես առաջ գամ, այդ դիրքից կխոսեմ: Հայաստանը չի համաձայնի մեր քարտեզներից, մենք էլ կասենք՝ հեչ էլ համաձայնես, ուրեմն խաղաղության պայմանագիր չենք անում: չէ՞ որ ինքը արդեն տարածքը վերցրել է եւ չի պատրաստվում հետ տալ.,-ասաց նա: