Wednesday, 15 05 2024
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին
Զախարովան՝ ՌԴ սահմանապահ զորքերը ՀՀ-ից ամբողջությամբ դուրս բերելու մասին
Նման նշանակալի միջոցառման անցկացումը վկայում է ՎԶԵԲ-ի և Հայաստանի միջև համագործակցության բարձր մակարդակի մասին
Շարունակվում են Բագրատ արքեպսկ Գալստանյանի առաջնորդած խաղաղ, անհնազանդության գործողությունները
ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը
Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Վրաստանի համեմատությամբ, Հայաստանն ունի բավական զարգացած գյուղատնտեսություն. Թենգիզ Շարմանաշվիլի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին, ով հանդիպման ընթացքում հետաքրքրվել է մեր երկրում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերով, հնարավոր համագործակցությամբ:

Սերգո Կարապետյանը, խոսելով ոլորտում առկա իրավիճակի մասին, դեսպանին տեղեկացրել է, որ կառավարության գործադրած ջանքերի ու համեմատաբար բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում գյուղատնտեսական տարին կարելի է համարել բարեհաջող: Ստացված բերքի ցուցանիշները հնարավորություն են տվել արտահանելու բերքը: Արդեն իսկ մթերվել է զգալի քանակությամբ պտուղ-բանջարեղեն, իսկ ցորենի բերքի ծավալները նախորդ տարվա համեմատ էականորեն մեծացել են:

«Հայաստանը հնարավորություն ունի դեպի Վրաստան ևս արտահանել պտուղ-բանջարեղեն, գյուղատնտեսական այլ մթերքներ: Մենք կարող ենք համագործակցել բոլոր ոլորտներում, ինչպես, օրինակ, անասնապահության, սերմնաբուծության, վերամշակման ճյուղերում: Լավ ավանդույթներով ու ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատող պահածոների գործարաններ ու վերամշակող ձեռնարկություններ ունենք: Վրաստանի դեպքում կարող ենք մատնանշել գինեգործության ոլորտը: Երկար տարիներ հաջողությամբ համագործակցել ենք: Նախորդ երկու տարիներին գյուղատնտեսական որոշ մթերքների հետ կապված արտահանման խնդիրներ եղան: Հուսով ենք, որ այս տարի նմանատիպ խնդիրներ չեն առաջանա»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը՝ անդրադառնալով նաև հայկական ներդրումներին Վրաստանում:

«Մենք պատրաստակամ ենք նաև աջակցելու, որպեսզի մեր երկրում ևս օտարերկրյա ներդրումներ իրականացվեն՝ այդ թվում վրացական»,- հավելել է գյուղատնտեսության նախարարը: Ինչպես իր հերթին տեղեկացրել է դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, Վրաստանը պատրաստվում է Հայաստան ներկրել եգիպտացորեն:

«Համագործակցության առումով, ինչպես տեսնում եմ, կան շատ ճյուղեր, որտեղ Հայաստանի գրանցած առաջընթացն ու փորձը կարող են օրինակելի լինել Վրաստանի համար: Պետք է արձանագրել, որ Վրաստանի համեմատությամբ, Հայաստանն ունի բավական զարգացած գյուղատնտեսություն, և դինամիկ առաջընթաց է նկատվում բոլոր ճյուղերում՝ հատկապես պտուղ-բանջարեղենի վերամշակման, կաթնամթերքի, մսամթերքի արտադրության մեջ»,- նկատել է Վրաստանի դեսպանը:

Ինչ վերաբերում է համագործակցության ընդլայնմանը, ապա Թենգիզ Շարմանաշվիլին պատրաստակամություն է հայտնել կազմակերպել երկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում, ինչին Սերգո Կարապետյանը դրական է արձագանքել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում