Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանի պետականությունն այսօր ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ ռազմական ուժի երաշխիքի ներքո

 

Լավ հանդիպում Հայաստանի վարչապետի հետ․ թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Երեկ Նյու Յորքի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում մենք քննարկեցինք Հայաստանի անվտանգության հարցը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել ներգրավվել խաղաղ գործընթացում, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է նա:

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ ոչ ոքի համար չպետք է գաղտնիք լինի, որ Հայաստանի անվտանգությունն ու պետականությունն այսօր ամբողջությամբվ գտնվում է միայն Միացյալ Նահանգների ռազմական ուժի երաշխիքի ներքո․ «Մենք չենք բարձրաձայնում դա տարբեր պատճառներով․ ոմանք չեն ուզում, ոմանք չեն հանդգնում, բայց դա պետք է ասվի։ Մեր ժողովրդի զգալի մասը դա կարծես թե չի գիտակցում։ Այն, որ մեր զինվորներն այս գիշեր հանգիստ քնեցին դիրքերում, իսկ իրենց մայրերը՝ տներում, դա նախևառաջ Միացյալ նահանգների ուղիղ միջամտության արդյունքն է՝ Նենսի Փելոսիի, Էնթոնի Բլինքենի և անձամբ Ջո Բայդենի։ Ես այդ կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ դա միշտ այդպես չի լինի։Մենք ունենք շատ կարճ, պատմական ժամանակ՝ օգտվելու այդ եզակի հնարավորությունից։ Հիշենք, որ Բայդենը պատկառելի հասակում է, Նենսի Փելոսին՝ նույնպես, իսկ Միացյալ Նահանգների քաղաքականությունը թեպետ համակարգված է, բայց ընդամենը մի քանի տարի առաջ Թրամփը հանկարծ աշխարհին ապացուցեց, որ անգամ Միացյալ Նահանգներում հնարավոր են շատ տարօրինակ ելևէջներ, ինչպես օրինակ Թրամփը։ Եվ հենց նրա անձնական գործոնը ողբերգական դեր խաղաց Հայաստանի ճակատագրի համար՝ 2020 թվականի աշնանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ մենք ոչ թե պետք է գնահատենք որքանով է լուրջ Բլինքենի  ասածը կամ նրա միջամտության հնարավորությունը, այլ պարզապես պետք է հասկանանք, որ այս պահին միայն դա է մեր ֆիզիկական գոյության, մեր տղաների, մայրերի կյանքի ու հանգստության երաշխիքը․ «Այս պահին այլ երաշխիքներ Հայաստանը չունի»,-նկատեց նա։

Մեր այն դիտարկմանը, թե շատերը Հայաստանում առաջ են քաշում այն թեզը, որ եթե մենք ՀԱՊԿ-ից դուրս գանք, արևմուտքը մեզ միևնույն է անվտանգային երաշխիքներ չի տա և Հայաստանին ՆԱՏՕ չեն ընդունի, Տիգրան Խզմալյանն արձագանքեց․ «Այդպես խոսացողները բացարձակապես չեն հասկանում ինչպես է աշխարհում գործում քաղաքականությունը, կամ եթե հասկանում են՝  ժողովրդին մոլորության մեջ են դնում։Իհարկե գործընթացները դանդաղ են։Մենք տեսանք դա մի շատ ուշագրավ օրինակով՝ Ֆինլանդիա և Շվեդիա։ Իրենք հանկարծ որոշեցին հարյուրավոր տարիների ընթացքում փոխել  իրենց չեզոք դիրքը ու մտնել ՆԱՏՕ։ Եղան խոչընդոտներ, այդ ընթացքում նրանք  առկախված էին։1940 թվականին նրանց վրա հարձակվել էր Ռուսաստանը և չկար խանգարող հանգամանք, որ դա նորից տեղի ունենար։ Այն պահին, երբ պետությունն իր ցանկությունը հայտնում է, արդեն սկսվում են որոշակի գործընթացներ։ Մեր Բրիտանիան ընդամենը երկու ամիս առաջ՝ դեռ Բորիս Ջոնսոնի օրոք, բայց արդեն Լիզ Թրասի ներկայությամբ հայտարարել էր, որ երաշխավորում է ռազմական օգնություն ցանկացած երկրի համար, որը կցանկանա մտնել ՆԱՏՕ։ Դա փաստաթղթված է, ինչպես հաճախ ասում են՝ դա իմ երազանքների արդյունքը չէ։ Այնպես որ  պետք է նախևառաջ  հասկանանք, թե ինչ ենք մենք ակնկալում»։

Խզմալյանը մեջբերեց Նենսի Փելոսիի հայտարարությունը Երևանում՝ առ այն, որ ինքը եկել է հասկանալու Հայաստանի ակնկալիքները․ «Ուրեմն մենք պետք է պատասխանը ոչ թե Միացյալ Նահանգներում փնտրենք, այլ մեր մեջ։ Որքանով ենք մենք պատրաստ համապատասխանել այն ակնկալիքներին, որ դրվում են մեր վրա և ինչ ակնկալիքներ ունենք մենք ինքներս։ Եթե դա Եվրոպական միություն և ՆԱՏՕ անդամակցություն է, ուրեմն մեզ հետ կխոսեն՝ մի լեզվով, եթե դա մեկ այլ տարբերակ է, իսկ մենք  այս օրերին բազմաթիվ տարօրինակ տարբերակներ ենք լսում՝ միայն թե չլինի Եվրամիություն և ՆԱՏՕ, ուրեմն մեզ հետ կխոսեն այլ լեզվով կամ ընդհանրապես չեն խոսի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում