Sunday, 12 05 2024
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար

Վանաձորի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանի կողմից ապօրինի օտարված հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք

Սամվել Դարբինյանը, 1999-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրականացնելով կազմակերպա­կան-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթ­ներ, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով՝ իր պաշ­տո­նեա­կան դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում Վանաձոր համայն­քին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ համայնքի ղեկավար Ս. Դարբինյանը, անտեսելով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի (զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր) սահմանող Հողային օրենսգրքի ցանկը և Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։

Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով համայնքի ղեկավարը ստորագրությամբ վավերացրել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրված պաշտոնական, բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթը, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, որի հիման վրա 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետև, ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, փոխելու հանգամանքը, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս. Վարդերեսյանը: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել է համապատասխան արձանագրությունը, որի հիման վրա հողամասը 403.770 ՀՀ դրամով վաճառվել է Ս. Վարդերես­յա­նին, և գրանցվել սեփականության իրավունքը:

Այսպիսով, Վանաձոր համայնքին պատճառվել է էական վնաս, ամայնքը զրկվել է բնակավայրերի ընդհանուր օգտագործման հո­ղա­տարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:

Նշված արարքները կատարելու համար Լոռու մարզի դատախազի տեղակալի՝ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիման վրա Ս. Դարբինյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մաս, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար (գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մաս):

Նկատի ունենալով, որ վերը նշված հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքն առաջացել է հանցագործության կատարման արդյունքում՝ գույքի հետագա բռնագանձումն ապահովելու նպատակով հողամասի նկատմամբ կիրառվել է արգելանք:

Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում