Լոս Անջելեսում փակվել է մի քանի պոռնոստուդիա, քանի որ դերասաններից մեկի մոտ հայտնաբերվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդություն: Չնայած մասնագետները վերջնականապես չեն հաստատել վարակման փաստը, սակայն կանխարգելիչ նպատակներից ելնելով, ստուդիաները փակվել են: The Los Angeles Times-ի տեղեկություններով, մեծահասակների համար ֆիլմերի նկարահանումները կվերսկսվեն միայն փորձաքննության վերջնական տվյալները ստանալուց հետո:
Թերթը հիշեցնում է, որ սա այս ոլորտում առաջացող նման միակ սկանդալը չէ: Անցած աշնանը մի խումբ դերասաններ ուղարկվել էին բժշկական զննության այն բանից հետո, երբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ էր հայտնաբերվել դերասաններից մեկի մոտ:
Տեղեկացնենք նաև, որ այս ոլորտն ամենաեկամտաբերներից է ԱՄՆ-ում: Կալիֆոռնիայում, օրինակ, օրական նկարահանվում է 3-4 ֆիլմ: Տարբեր տվյալներով, պոռնոինդուստրիայի եկամուտները կազմում են 4-13 մլրդ, իսկ դերասաններն ամսական ստանում են 10-15 հազար դոլար:





































