Կառավարությունը սահմանեց Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը: Այսօրվա նիստում առանց զեկուցման և քննարկման ընդունված համապատասխան որոշման նախագծի մեջ նշված է, որ նախագծի ընդունման նպատակը օրենքի պահանջների կատարումն ու Հակակոռուպցիոն կոմիտեի լիարժեք և պատշաճ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է։
«2021 թվականի հոկտեմբերի 23-ին ձևավորվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և դադարեցվել է Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Նշվածով պայմանավորված առաջացել է Հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստի տարբերանշանների նկարագիրը և կրելու կարգը սահմանելու և Հատուկ քննչական ծառայության՝ համապատասխան իրավահարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն»,-ասված է հիմնավորման մեջ: