Մեծ խաղի հանգուցալուծման խաչմերուկը Սյունիքն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քանդակագործ Սահակ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ դեմոկրատական և ավտորիտար կառավարման կոնֆլիկտ է, Հայաստանը պետք է ընտրի․ «Ռուսաստանը երբեք մեր բարեկամը չի եղել, մեր գաղութատերն է: Եթե չես սպասարկում պետական շահը, նշանակում է դու գործակալ ես: Հերոս ես, թե ինչ ես, եթե անկախ երկիրը մտածում ես ինչպես մտցնել այլ երկրի կազմ, գործակալ ես: Պետությունը չպետք է գնդակահարի, բայց պետք է իզոլացնի գործակալներին: Մեզ ռադիկալ որոշումներ են պետք»: