Monday, 13 05 2024
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի

Մոսկվան մի կողմից փորձելու է մեր գլուխը շոյել, որ դեպի ԱՄՆ քայլ չանենք, մյուս կողմից՝ Ալիևի միջոցով հարվածել մեր գլխին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ֆոնին մենք տեսնում ենք, որ Ադրբեջան  է այցելել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, պատրաստվում է նաև ՌԴ վարչապետ Միշուստինի Բաքու այցը։ Որքան էլ այս այցերի մասին ավելի վաղ է հայտարարվել, ժամանակային առումով բավականին ուշագրավ ֆոն է ստեղծվում, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Պարզ է, որ Ռուսաստանը հեշտ չի զիջելու իր դիրքերը, փորձելու է պայքարել բոլոր ուղղություններով։ Պետք է նշել, որ երեկ Փելոսիի այցին զուգահեռ Հայաստանում էր գտնվում Օվերչուկը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռեալ դաշնակիցն է։ Քիչ առաջ ելույթ է ունեցել նաև Պուտինը, օպտիմիստական հայտարարություններ արել։ Այնպես որ ամեն ինչ  շատ տրամաբանական է։ Մի կողմից փորձելու են Հայաստանի գլուխը շոյել, որպեսզի Հայաստանը դեպի ԱՄՆ շարժումներ չկատարի, իսկ մյուս կողմից փորձելու են մեր գլխին նորից հարվածել։ Կարծում եմ՝  ռուսական այդ ստրատեգիայում որևէ բան չի փոխվելու։ Եվ ինչպես միշտ՝ այդ գործողությունները փորձելու են կատարել Ալևի միջոցով։

Բայց այստեղ  կա շատ դրական հանգամանք։ Ես կուզեի  նշել Փելոսիի այցի առաջին դրական հետևանքներից մեկը՝ երեկ գիշերային զանգը Բլիքենին, որտեղ պետքարտուղարը շատ կոնկրետ ու հստակ նշեց, որ ԱՄՆ-ն շահարգրգռված է, որպեսզի տարածաշրջանում լինի խաղաղություն, Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները լուծվեն միայն բանակցային գործընթացով։ Պետդեպի կայքում տարածված հաղորդագրության տոնը բավականին կատեգորիկ էր։ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ մոտ ժամանակներում Ռուսաստանը կարող է փորձել Ալիևի ձեռքով նորից հարվածել Հայաստանի գլխին՝ իր շահերից ելնելով, և ԱՄՆ-ում արդեն իսկ փորձում են այդ սցենարը կանխել։Կարծում եմ՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում մենք արդեն կարող ենք  հասկանալ, թե որքանով է ԱՄՆ-ի կողմից այդ մարտավարությունը լինելու հաջող և որքանով է ստացվելու Ալիևին պահել կարճ թոկի վրա։

-Հայաստանում՝ իշխանական մակարդակով կա՞  վերաբերմունքի փոփոխություն Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ կապված։ Ռեա՞լ եք համարում այդ կառույցից դուրս գալը։

-Ես չեմ  կարծում, որ մենք մոտ ժամանակներում ՀԱՊԿ-ից դուրս ենք գալու։ Դա  այդքան էլ  իրատեսական չէ և չի բխում Հայաստանի շահերից։ Մենք  բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է և վնասից բացի որևէ օգուտ Հայաստանին չի տալիս։ Սակայն մենք պետք է անենք քայլեր դեպի ԱՄՆ-ի, տեսականորեն պահպանելով անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ը մեռյալ կառույց է, մենք էլ պետք է ունենանք մեռյալ անդամակցություն այդ կառույցում։

Պետք չէ թղթի վրա Ռուսաստանի հետ որևէ պայմանավորվածություն։ Այդ պայմանագրերը թող մնան, բայց շարժը դեպի արևմուտք, ԱՄՆ Հայաստանի համար այս աշխարհաքաղաքական իրավիճակում այլընտրանք  չունի, որովհետև երկիրը գտնվում է շատ լուրջ վտանգի տակ և դրա աղբյուրներից մեկը Ռուսաստանն է։

Ինչ վերաբերում է կառավարության  տրամադրություններին, ապա և՛ Փաշինյանի, և՛ Ալեն Սիմոնյանի, և՛ Արարատ Միրզոյանի հայտարարություններից զգացվում է, որ կա ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ կապված խորը հիասթափություն և ես կարծում եմ, որ որոշակի քայլեր այդ հիասթափությունից հետևելու են։ Բայց նորից եմ ասում՝ ՀԱՊԿ-ում անդամակցություն խզելը ճիշտ քայլ չի լինի, այն պետք է մնա որպես մեռելածին կառույց, մենք էլ ունենանք նմանատիպ անդամակցություն։

-Որքանո՞վ են իրատեսական մեր սպասելիքներն արևմուտքից։ Արդյոք դրանք որոշ դեպքերում չափազանցված չեն։

-Աջակցության ռեալ աստիճանն ուղիղ համեմատական է մեր դիրքորոշմանը։ Եթե Հայաստանի կողմից  ռեալ քայլեր չլինեն, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ այլ երկիր մեզ չի աջակցի, այդ ամենը կմնա դեկլարացիայի մակարդակի վրա։ Մենք պետք է քայլեր անենք, օրակարգ, առաջարկենք։ Մարդիկ եկել են, որ մեզ լսեն։ Եթե այդ ամենը մենք չանենք, Փելոսին այդ ամենը կօգտագործի այդ ամենը  որպես իր նախընտրական քարոզչական քայլ և դրանով ամեն ինչ կվերջանա։ Մենք պետք է փորձենք այնպես անել, որ այդ ամենը հողի վրա ստանա որոշակի ձևավորում՝ փաստաթղթի տեսքով։ Այսինքն քաղաքական փաստաթուղթ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև։ Ռազմաքաղաքականի հնարավորություն չունենք, իսկ քաղաքականի ճանապարհին որևէ խոչընդոտ չկա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում