Կոնգրեսում գործող հատուկ հանձնաժողովը պարզել է, որ ամերիկացի զինվորականները մոտ 30 մլրդ դոլարի աննպատակ և սխալ ծախսեր են իրականացրել Աֆղանստանում և Իրաքում պատերազմները վարելու համար հատկացված գումարներից:
«Ամերիկյան հարկատուների գումարներից այդ պատերազմներին հատկացված ամեն 6 դոլարից մի դոլարը սխալ է ծախսվել, և, ընդհանուր առմամբ, ավելի քան 30 մլրդ դոլար վերջին 10 տարիների ընթացքում մսխվել է ոչ արդյունավետ ծրագրավորման, գերատեսչությունների միջև համագործակցության, թույլ մրցակցության և վերահսկողության բացակայության հետևանքով»,- ասվում է զեկույցում:
Զեկույցում ասվում է նաև, որ «խարդախությունն ու կոռուպցիան, որ գոյութոյւն ունի ԱՄՆ կողմից ռազմական գործողություններ իրականացվող երկրներում», նույնպես ֆինանսական վնաս են հասցնում ամերիկյան քաղաքացիներին:








































