Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին. ՀՀ ներկայացուցիչը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստում

Հարձակումը Հայաստանի վրա Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Մարգարյանը հիշեցրեց, որ Հայաստանն անցած տարվա ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել, որ Ադրբեջանը բռնի ուժով տարածքներ ձեռք բերելու անօրինական վարքագծի մեջ է:

«2021 թվականի մայիսի 14-ի, հուլիսի 29-ի և նոյեմբերի 16-ի նամակների միջոցով Հայաստանը խորհրդի անդամներին ահազանգել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների խախտումների մասին: Վերջին հարձակումները ցույց են տալիս, որ պատշաճ հաշվետվողականության միջոցառումների բացակայության պարագայում ագրեսիայի քաղաքականությունը, հավանական է, որ կշարունակվի և նույնիսկ կմեծանա իր մասշտաբով»,-շեշտեց Հայաստանի ներկայացուցիչը:

Նա նաև ընդգծեց, որ նախկինում ուժի կիրառման արդյունքներով ոգևորված՝ Ադրբեջանն այժմ ձգտում է արդարացնել բռնությունը, ագրեսիան՝ ուժով տարածքներ գրավելու համար: Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նիստի ներկաներին հիշեցրեց, որ Ադրբեջանի այս հարձակումը հաջորդում է 2021 թվականի մայիսին և նոյեմբերին տեղի ունեցած հարձակումներին, երբ Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 45 քառակուսի կմ տարածք։

Հայաստանի ներկայացուցիչն ընդգծեց նաև, որ ագրեսիայի այս գործողութունը տեղի է ունեցել տարբեր հարթակներում անցկացվող խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց նպաստել են տարբեր դերակատարներ: Եվ Հայաստանն այդ բոլոր գործընթացներին բարեխղճորեն մասնակցել է՝ նպատակ ունենալով կայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ «Հայաստանը հրապարակայնորեն պարտավորվել է աշխատել տարածաշրջանում խաղաաղության հաստատման ուղղութայամբ և արտահայտել է իր պատրաստակամությունը՝ խաղաղության համաձայնագրի շուրջ սկսելու մասնակցությունները։ Այս ագրեսիան Ադրբեջանի պատասխանն է միջազգային հանրության միջնորդական ջանքերին»,-շեշտեց Մարգարյանը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահի պաշտոնական տվյալներով 105 է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում