Եվրախորհրդարանը (ԵԽ) հավանություն Է տվել Ուկրաինային 5 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրմանը: Որոշումն ընդունվել Է սեպտեմբերի 15-ին Ստրասբուրգի նիստում, որը հեռարձակվում Է ԵԽ-ի կայքում:
«Եվրամիությունն Ուկրաինային Է տրամադրում 5 միլիարդ եվրոյի չափով օգնություն, որն ուղղորդված Է երկրի մակրոֆինանսական կայունության օժանդակմանը,- նշված Է հավանության արժանացած փաստաթղթում: Ինչպես նշել են Եվրախորհրդարանում, օգնությունը տրամադրվում Է վարկերի տեսքով:
Սեպտեմբերի 9-ին 5 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրումը համաձայնեցրել են Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները: Ուկրաինական պաշտոնական տվյալներով՝ երկրի բյուջեի պակասուրդն այս տարվա մարտից կազմել Է միջին հաշվով ամսական 5 միլիարդ դոլար: Տնտեսական հարցերով Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Ուստենկոն ավելի վաղ հայտարարել Է, որ տարեվերջին բյուջեի պակասուրդը կարող Է հասնել 50 միլիարդ դոլարի:
Ուկրաինայի Ազգային բանկի տվյալներով՝ մինչեւ տարեվերջ Արեւմուտքի երկրներից սպսվում Է ֆինանսավորման ստացում շուրջ 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարով, այդ թվում 8 միլիարդ եվրո՝ Եվրամիության մակրոֆինանսական օգնության շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: