Եվրամիությունն իր դիվանագիտական ներկայացուցչությունն Է բացել Կատարում, որի հետ հարաբերությունների համար պատասխանատու Էր Սաուդյան Արաբիայում ԵՄ-ի ներկայացուցչությունը: Ներկայացուցչության բացման արարողությանը մասնակցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում: Նրա ելույթն առցանց հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար մեծ պատիվ Է մասնակցությունը Կատարում ԵՄ-ի ներկայացուցչության բացման արարողությանը: Իմ այցը Կատար կարեւոր ազդանշան Է Կատարի հետ կապերն ամրապնդելու՝ մեր քաղաքական կամքի մասին: Մեր հանդեպ ծառացած Է կրկնակի մարտահրավեր Էներգետիկական հատվածում եւ տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամբողջ աշխարհում:
Մենք միանգամայն համոզված ենք, որ Կատարի հետ բարեկամությունը կաեւոր լծակ Է, որը մեզ թույլ կտա գործել միասին այդ մարտահրավերների դեմ պայքարի համար»,- ասել Է Միշելը: Նա նշել Է, որ ԵՄ-ն եւ Կատարը հասել են առաջընթացի կարճաժամկետ ուղեւորությունների համար այցագրային ռեժիմի վերացման հարցերով: Նա իր խոսքում չի հիշատակել ԵՄ-ին կատարական գազի մատակարարումների ընդլայնման հնարավորության մասին, ինչը նրա մերձավորարեւելյան շրջագայության գլխավոր նպատակն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:











































