Monday, 13 05 2024
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը

Եթե Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնվեն մադրիդյան սկզբունքների հետ, ապա խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել

Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել․ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Ադրբեջանի տեսակետն է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված է և այլևս այն գոյություն չունի, մեր և միջազգային հանրության դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշման հետ»,- նշել է Փաշինյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի տեսակետը չի կիսում նաև Ռուսաստանը։

Մյուս կողմից, ըստ վարչապետի, Հայաստանն ու Ադրբեջանը «երկուստեք հաստատել են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»։

Այդուհանդերձ, Փաշինյանի կարծիքով, այստեղ ևս խնդիր կա. «Ես մի ժամանակ մտածում էի՝ գուցե պետք է բաժանել երկու մասի՝ երկրներ կամ քաղաքական գործիչներ, որոնք անկեղծ են խաղաղություն ուզում և նրանք, ովքեր ոչ այնքան անկեղծ են։ Իրականում, հընթացս համոզվում եմ, որ բոլորն էլ ամենայն անկեղծությամբ խաղաղություն ու կայունություն են ուզում, այլ բան, որ յուրաքանչյուրը, խաղաղություն ասելով, հասկանում է իր ընկալումը, խաղաղության իր արդյունքներն ու մթնոլորտը։ Այստեղից է, որ ծագում են կոնֆլիկտները»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի չորրորդ հանդիպումը։

Այդ հանդիպումից հետո՝ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստին Փաշինյանը մանրամասնեց, որ քննարկումը «հեշտ չէր»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Մինսկի խմբի անդամ, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել առանց Արցախի հարցի կարգավորման․ «Հայաստանի և Ադրբեջանի անկախության ճանաչման նախապայմանը Եվրոպայի 11 պետությունների կողմից 1991 թվականին եղել է այն, որ գոյություն ունեցող կոնֆլիկտների կարգավորման համար ճանաչում ստացող նոր պետությունները պետք է դիմեն միջազգային արբիտրաժի կամ խաղաղ ճանապարհով այլ ձևաչափերով լուծեն այդտեսակ  կոնֆլիկտները։ Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ հովանու ներքո, Հելսինկյան ավարտական ակտի սկզբունքների հիման վրա՝ համապատասխան  պարտավորություններ ստանձնելով կարգավորվի Արցախի խնդիրը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը Մինսկի խմբի մասնակից են, կնքել խաղաղության պայմանագիր առանց Արցախի կարգավորման հնարավոր չէ։

Ինչու՞ են այդ դեպքում կողմերը նշում պայմանագրի կնքման  ժամկետներ՝ մինչև տարվա վերջ, մեր զրուցակիցն ասաց․ «Այս պահի դրությամբ Բրյուսելում նոյեմբերին նախատեսվում է այդպիսի հանդիպում։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնվեն մադրիդյան սկզբունքների հետ, ապա կարող է նման պայմանագիր կնքվել։ Ըստ էության Եվրամիությունը, ինչպես նաև ԵԱՀԿ համանախագահող երկրներից Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պահանջում են կողմերից կատարել իրենց պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջև և ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, համաձայնվել, որ Արցախի կարգավիճակը որոշվի հանրաքվեով, համաձայնվել որ մինչև այդ պետք է անվտանգության երաշխիքներ տրամադրվեն բնակչությանը, որպեսզի ազատ, արդար ու թափանցիկ քվեարկություն լինի։ Ադրբեջանը պետք է համաձայնվի դուրս բերել իր զորքերը բոլոր զբաղեցրած տարածքներից՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից շրջաններից։ Եվ հարակից  շրջաններում պետք է տեղակայվեն բազմազգ միջազգային ուժեր։ Այս պայմանները հանդիսանում են խաղաղության պայմանագրի գլխավոր դրույթները, որը և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանը այս պահին իրենց առջև պետք է դնեն»։

Քաղաքագետը գտնում է, որ կա նաև Ռուսաստանի գործոնը․ «Հայաստանի  համար ընտրությունը դրված է այսպես․ կա՛մ  հասնել  Ղարաբաղի ինքնորոշմանը և ստանալ Եվրամիության ֆինանսական օժանդակություն կա՛մ պահպանել Ռուսաստանի հետ ռազմական դաշնակցի կարգավիճակը։ Այսօրվա Հայաստանի իշխանությունները կարևորում են պահպանել Ռուսաստանի հետ ռազմական դաշնակցի կարգավիճակը, քան հասնել Արցախի հարցի կարգավորմանը, արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչմանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը նույնպես  կանգնած է ընտրության առջև՝ կա՛մ ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը կա՛մ զրկվել արևմուտքի հետ էներգոկիրների շուկայում էֆեկտիվ աշխատելու հնարավորությունից։ Եվրամիությունը չի կարող ֆինանսավորել Ադրբեջանն այն պայմաններում, երբ կա հայերի էթնիկ զտման, տեղահանման վտանգ։ Դա կնշանակի, որ պատասխանատվությունը դրվելու է եվրոպական ղեկավարների ուսերին։ Դրա համար իրենք Ադրբեջանի առջև դնում են պայման՝ եթե ինքն ուզում է, որ իրեն հարմար գներով գազն ու նավթը Եվրոպան գնի, ապա ինքը պետք է համաձայնի Մադրիդյան սկզբունքներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում