Tuesday, 14 05 2024
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար

Էրդողանը կարող է պարտվել ու հեռանալ, բայց հայերի համար ոչինչ չի փոխվի․ Էստուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն  բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

-Պարոն Էստուկյան, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել նախագահի թեկնածու, եթե ընդդիմության 6 առաջնորդները համաձայնեն։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Ընտրություններին ընդառաջ երկու կարևոր դաշինք կա։ Դրանցից մեկն արդեն գործող իշխանության շուրջ է կազմավորված, իսկ երկրորդը՝ վեց կուսակցությունների միավորմամբ է ստեղծվել։ Այդ դաշինքը դեռևս չի հայտարարել, թե ով է լինելու նախագահի թեկնածու։ Լրագրողները հարցրեցին, թե Քեմալ Քըլըչդարօղլուն պատրա՞ստ է այդ պաշտոնը ստանձնել, իսկ նա պատասխանեց՝ այո՛, պատրաստ են։ Առայժմ միայն սա է։ Այս պահին պաշտոնապես հայտարարված չէ, թե Էրդողանի նախագահության դեմ ով պետք է մրցակցի։ Հավանական է, որ Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը թեկնածու լինի, բայց պաշտոնապես հայտարարված չէ։

-Իսկ ի՞նչ սպասել նրա հնարավոր թեկնածությունից։ Ինչո՞վ է  տարբերվում Էրդողանից, հայկական հարցերի շուրջ արդյոք դիրքորոշումն այլ է։

-Ընդհանրապես տարբերությունը հետևյալն է․ Էրդողանն ավելի բռնատիրական վարչաձև է սահմանել՝ նախագահական համակարգ, իսկ ընդդիմադիներն ուզում են դարձյալ խորհրդարանական համակարգին վերադառնալ ու այդ մենատիրական վարչաձևին վերջ տալ։ Գործադիր, օրենսդիր ու դատական մարմինները նախկինում իրարից անջատ էին գործում։ Այսօր, ներկա դրությամբ՝ այդ մենատիրական համակարգի մեջ, բոլորը հավաքված են Էրդողանի ձեռքի մեջ։ Այս ընդդիմադիր շարժումն ուզում է նախկին դրությունը հաստատել՝ այդ երեք համակարգերն իրարից զանազանել։ Դա ավելի ժողովրդավարության ձգտող միտում է։

Բայց  որպես քաղաքական հայացք, մանավանդ՝ հայ-թուրքական հարաբերությունների իմաստով, դժբախտաբար այս կուսացկությունն էլ շատ մեծ փոփոխություններ չի խոստանում։ Երկրի ժողովրդավարացման առումով խոստումներ ունի, բայց թուրք ազգայնական մտածողությունն այս խմբակի վրա էլ շատ մեծ ազդեցություն ունի։

-Մասնագետները նշում են, որ այժմ Էրդողանին հաղթելու պատմական շանս կա, որովհետև երկրում նրա իշխանությունից դժգոհությունը բավականին մեծ է։ Կիսու՞մ եք այդ մոտեցումները, Թուրքիայում առհասարակ ի՞նչ տրամադրություններ կան։

-Այո՛, բավականին բարձր է դրա հավանականությունը։ Այսօր  նշվում է, որ երկար տարիներ ի վեր  Թուրքիայի առաջին կուսացկությունը Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չէ, այլ ընդդիմադիրներն են։ Հետևաբար կան մեծ հույսեր, որ ընտրությունն իշխանափոխություն էլ պետք է բերի։Այսինքն՝ Էրդողանի շրջանն ավարտված է՝ կա նման սպասում ու ակնկալիք։

-Այսինքն՝ Էրդողանը կարող է պարտվել, բայց Հայաստանի համար ոչինչ չի փոխվի։

-Իմ համոզումն այդպիսին է։ Ընդդիմադիր դաշինքի մեջ էլ ազգայնական կուսացկություններ կան։ Հանրապետականներն էլ ներկայանում են իբրև սոցիալ-դեմոկրատ կուսակցություն, բայց դա այդքան էլ այդպես չէ, ազգայնականությունն ավելի շատ է գերակշռում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում