Արցախի համար լավագույն տարբերակը ի սկզբանե պառլամենտական համակարգն էր, բայց ՀՀ ու Արցախի իշխանությունների միջև կային տարաձայնություններ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:
Առուշանյանը կարծում է, որ 94 թվականի զինադադարը՝ առանց նախապայմանների ստորագրելը մեր ամենամեծ սխալն էր․ «94-ի զինադադարով պետք է նախապայմաններ դնեինք, որ հետագայում չհանգեցներ այս մեծ աղետին: 94-ի զինադադարը ճնշում էր մեզ վրա․ Տեր-Պետրոսյանի սխալն էր: 94-ին պատմական հարմար պահը բաց ենք թողել: Տեր-Պետրոսյանը կիսատ թողեց մեր հաղթանակը»: Անդրադառնալով բանակցություններին, Առուշանյանը նկատեց․ «Հայր Ալիևը Քոչարյանի մեջքը քորելով՝ խաբեց: Փաշինյանը ավելի կոպիտ սխալներ թույլ տվեց»: