Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Ուրացել է իր հրամանատարության զինվորների նույնիսկ հիշատակը․ Վահրամ Աթանեսյանը՝ «Արաբոյի Մանվելին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Պարոն Աթանեսյան, Մանվել Եղիազարյանն արձագանքել է Ձեր այս գրառմանը․ «Եթե ժամանակին Մանվել Եղիազարյանին ոչ թե Մարտական խաչ շքանշան պարգևեին, այլ պատասխանատվության ենթարկեին իր հրամանատարության «Արաբո» ջոկատի 22 մարտիկների 1992թ, հունիսի 27-ին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղում անհայտ կորստյան մատնելու համար, ապա նա այսօր չէր հայտարարի, որ Շուշին դիտավորյալ են հանձնել»։ Նա մասնավորապես նշել է․ «Ես չգիտեմ՝ ով է Վահրամ Աթանեսյանը, բայց ես ուզում եմ ասել իրեն, որ եթե դու 1992-ին թաքնված չլինեիր, դու կհասկանայիր, որ Մանվել Եղիազարյանն այդ դեպքից մի օր առաջ Կարմրավան գյուղն էր հետ բերում»:

-Ես կոնկրետ իրողություն եմ նշել․ ջոկատը ջարդվել է, հրամանատարը՝ մնացել ողջ։  Մանվելը թող այս առեղծվածը բացահայտի։ Իսկ թե որտեղ եմ ես եղել, կարող է պարզել։ Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել։

Այդ ջոկատի անդամները ավելի քան տասնհինգ տարի համարվել են անհայտ կորած։ Մինչև, կարծեմ, 2008թ․-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց՝ ինչպես են հուղարկավորում «Արաբո»-ի զոհված մարտիկներին։ «Ստրատեգը» որևէ քայլ արե՞լ է՝ բանակցելու և զոհվածների աճյունները վերադարձնելու, պատվով հայրենի հողին հանձնելու համար։ Չի արել, ուրացել է իր հրամանատարության զինվորների նույնիսկ հիշատակը։

-Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ գործողությունններից։ Եղիազարյանը նշում է, որ  79-ից վեց հոգին, որ ողջ են մնացել, վեցն էլ արցախցի են։

-Ամենանողկալին  հենց դա է։ Ի՞նչ է ուզում ասել։ Արցախցի մարտիկնե՞րն են «պադստավկա»(իր բառն եմ օգտագործում) արել։ Անհայտ կորած համարվողների մեջ էլ արցախցիներ կան։ Իսկ ինքը զոհվածներին հայաստանցի-արցախցիների՞ է բաժանում։ Եթե մենք սթափ հանրություն լինեինք, ապա այդ «որակի» բիոէակին կհայտարարեինք անցանկալի անձ, կմերժեինք։ Ոչ թե հարթակ կտրամադրեինք, որ հիվանդ երևակայության հրապարակային դրսևորումներ ունենար։

Ինչ վերաբերում է Շահումյանի և Մարտակերտի անկմանը, որ Մանվելը վերագրում է ինձ, հետևյալը կասեմ․ 1992թ․-ին Հայաստանի Գերագույն խորհրդում ստեղծվել է հանձնաժողով, որի անդամների զգալի մասը ընդդիմության ներկայացուցիչներն էին։ Եզրակացությունը տրամադրվել է ԳԽ բոլոր պատգամավորներին։ Ոչ մի փաստ, որ Շահումյանը և Մարտակերտը «ծախել են»՝ չի ապացուցվել։ Հակառակ դեպքում իշխանությունները կենթարկվեին մանվելանմանների արյունոտ դատաստանին։ Թող վերջ տան ցնդաբանությանը։

Կուզենայի, որ մեր ժողովուրդը ձերբազատվեր «մանվելապաշտությունից»։ Քառասունչորսօրյա պատերազմի աղետի պատճառներից մեկն էլ դա է՝ առաջին պատերազմի մասին խեղաթյուրված ընկալումը, որ որոշակի շրջանակներ բարձրացրել էին պետական քաղաքականության մակարդակի։

Շուշիի հետ կապված պնդումները, թե հանձնել են Շուշին, որքանո՞վ են հիմնավոր և ի՞նչ է Ձեզ հայտնի այդ առումով։

Թող Մանվելը բացահայտումներ անի։ Ինքն է ասել՝ Շուշին հանձնել են։ Ես երբեք ինձ թույլ չեմ տալիս խոսել մի հարցից կամ դրա շուրջ, որից իրազեկված չեմ, դատողություններ անելու համար էլ բավարար մասնագիտական հմտություն չունեմ։ Ես ռազմական գործիչ չեմ։ Չեմ եղել։

Պարոն Աթանեսյան, իսկ  ինչպե՞ս եք գնահատում պատերազմից երկու տարի անց բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները։ Նշվում է, որ առաջիկայում նոր ձերբակալությունների ականատես կլինենք։

– Եթե կա հանրային պահանջ, որ քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքները քննվեն և բացահայտվեն, եթե հարուցված են քրեական գործեր, ապա, իմ կարծիքով, չպետք է լինեն կանխավ անմեղներ և մեղավոր(ներ)։ Չպետք է լինի նաև «քաղաքական պատվեր»։  Ի վերջո, այդ գործերը հասնելու են դատարան, մարդիկ ունեն փաստաբաններ։ Թող դատարանում ապացուցեն իրենց անմեղությունը և ուրշ(ներ)ի մեղավորությունը։ Նոր ձերբակալությունների մասին ոչինչ չեմ կարող ասել։ Այսօրվա իմ կարգավիճակը թույլ չի տալիս այդ կարգի տեղեկատվության տիրապետել, իսկ «սարաֆանային փոստի» տարածած լուրերը չարժե մեկնաբանել։ Մի բան կարող եմ ասել․ քաղաքական վենդետան պետք է բացառել։ Ով էլ որ դա փորձի ներկայացնել իբրև «արդարադատություն»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում