Չեխիա են ժամանել կորոնավիրուսի նոր շտամերով վարակվելուց պաշտպանող պատվաստանյութերը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության ազգային նախարարության մամուլի քարտուղար Օնդրեյ Յակոբը։
«Նոր պատվաստանյութեր արդեն կան Չեխիայում»,- ասել է նա։
Առաջին փուլում՝ սեպտեմբերի 8-ին, պատվաստումները կիրականացնի Պրահայի Ֆակուլտետի Թոմայեր հիվանդանոցը, որը ստացել է դեղամիջոցի 2800 դեղաչափ։












































