Լիտվան, Լատվիան և Էստոնիան պայմանավորվել են սահմանափակել իրենց սահմաններով ռուսաստանցիների ու բելոռուսների մուտքը ԵՄ։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչը: Բացառություններ կարվեն միայն բեռնատար մեքենաների վարորդների, դիվանագետների և քաղաքացիների համար, որոնք ժամանում են ընտանեկան և հումանիտար պատճառներով:
«Որոշումները կընդունվեն ազգային կառավարությունների կողմից՝ ըստ ազգային ընթացակարգերի, և ուժի մեջ կմտնեն միաժամանակ»,-ասել է Ռինկևիչը:
Միևնույն ժամանակ, Ֆինլանդիայի իշխանությունները, որոնք ավելի վաղ պաշտպանել են Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի նախաձեռնությունը, հայտարարել են, որ չեն սահմանափակելու ռուս զբոսաշրջիկների մուտքը՝ մինչև Եվրահանձնաժողովի համապատասխան որոշումը: