Monday, 13 05 2024
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է

Վահրամ Աթանեսյանը չէր կարող բացահայտել, թե ով է ծախել Մարտակերտը. գիտենք, թե ովքեր են վաճառողները․ «Արաբոյի Մանվել»

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, Դուք հայտարարել եք, որ դիտավորյալ են Շուշին հանձնել: Հիմա բարձրաստիճան սպաների ձերբակալություններ են տեղի ունեցել։ Օրինակ՝ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողակա պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ։ Ինչպե՞ս եք գնահատում։

Այս ամենն արվում է նրա համար, որ ինչպես ռուսներն են ասում, крайнего найти: Մեկին գտնելու են, որպեսզի ամբողջ մեղքը բարդեն իր վրա և այդ գործը փակվելու է, ինչպես փակվեց 2016-ի գործը, ինչպես փակվեցին շատ գործեր 1990-ականներից սկսած՝ Մարտակերտի դեպքերը, Քելբաջարի դեպքերը: Ոչ մեկը հետամուտ չեղավ այդ գործերի բացահայտմանը, սա էլ նույն ձևով ջրելու են գնա: Ժամանակ են շահում, որ այդ ամենը ոչնչացնեն: Խոսակցությունները, մեղադրանքները, որ մարդկանց առաջադրել են, ես ուզում եմ հարց տալ՝ քանի՞ մարդու են պատասխանատվության ենթարկել՝ թալանչի կլինի, դավաճան կլինի, սրիկա կլինի: Ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, պահել են 6 ամիս, մի տարի և ազատ են արձակել: Հիմա էլ նույն ձև է լինելու:

Դուք կարծում եք՝ այս գործը կփակվի, մարդիկ էլ ազատության մեջ կհայտնվե՞ն:

Այո, իհարկե: Մի 6 ամիս կամ մի տարի կպակեն, բաց կթողնեն, ամեն ինչ կհարթվի կգնա: Գտնում են մեկին, ասում են՝ հիշո՞ւմ ես, որ դու ժամանակին այսքան խախտումներ արեցիր, էսքան գումար տարար, էսքան բան քեզ նվիրեցին, դե հիմա գնա մի 6 ամիս նստի, մինչև կսառի: Պատահում է՝ նույնիսկ երեք օրն էլ է մարդու մեջ հոգեվիճակ փոխում, իսկ այդ 6 ամիսը կամ մեկ տարին հենց դրա համար է արված, որ սառի վիճակը:

Արցախի ԱԺ Արտաքին հարաբերություններ մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանն անդրադարձել է ձեր հարցազրույցին՝ նշելով, որ եթե ժամանակին Մանվել Եղիազարյանին ոչ թե Մարտական խաչ շքանշան պարգևեին, այլ պատասխանատվության ենթարկեին իր հրամանատարության «Արաբո» ջոկատի 22 մարտիկների 1992թ, հունիսի 27-ին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղում անհայտ կորստյան մատնելու համար, ապա նա այսօր չէր հայտարարի, որ Շուշին դիտավորյալ են հանձնել։ Ինչպե՞ս եք սա գնահատում:

Ես չգիտեմ՝ ով է Վահրամ Աթանեսյանը, բայց ես ուզում եմ ասել իրեն, որ եթե դու 1992-ին թաքնված չլինեիր, դու կհասկանայիր, որ Մանվել Եղիազարյանն այդ դեպքից մի օր առաջ Կարմրավան գյուղն էր հետ բերում: 70-80 զոհ էին տվել ադրբեջանցիները, 2 տանկ էինք խփել, իսկ դուք Գետաշենից, Մարտունաշենից փախել էիք և ծվարել էիք Մարտակերտում: Ինչու այդ ժամանակ Մանվելին առաջին աստիճանի խաչ չտվեցիք կամ ձեզ նման թաքնվողներին՝ հերոսի կոչում: Հիշեցրու իրեն, ասա՝ մոռացե՞լ ես, որ 1992-ին այդ ամբողջ գործունեությունը սարքված էր ձեր կողմից: Մեկը հենց դու ես եղել, դու տեղյակ ես եղել, որ սարքվել է Մարտակերտի յդ դավը, որ բերեցին մեզ «պաստավկա» արեցին: Կամ դու որտե՞ղ էիր, գայիր կռվեիր, հո խոսելով չի՞: Մենք երկիր էինք ազատագրում, դու ինչ-որ պատգամավոր ես դարձել, հիմա մեծ-մեծ կարծիք ես հայտնում: Ղալաթ կանի ինձ դատողը, որ դատվեք, դուք պետք է դատվեք ու ձեզ նմանները, որ այս իրավիճակը ստեղծել են:

Երբ Մանվել Եղիազարյանը 40 կմ ազատագրում էր, դուք վերմիշել էիք բաժանում, դառնում էիք պատգամավոր ու հերոսներ: Էդ ո՞նց եղավ, ձեզ հասնում էր, մեզ չէր հասնում, հա՞: Երբ սեպտեմբերին Լաչինը փակում էին, ամեն մեկը մի տեղ ծվարել էր, մենք Մենք Լաչինի պատերի տակից մինչև Կուբաթլու, 25-30 կմ հետ շպրտեցինք ադրբեջանցիներին: Դու որտե՞ղ էիր, գայիր, չափեիր բախտդ:

«Արաբո» ջոկատից 21 հոգի չեն եղել, 71 հոգի են եղել, 79-ից վեց հոգին, որ ողջ են մնացել, վեցն էլ արցախցի են: Վահրամը չէր կարող բացահայտել, թե ով է ծախել Մարտակերտը: Մենք գիտենք, թե ովքեր են վաճառողները:

44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով է ձևավորվել Ազգային ժողովում. Ի վերջո, բացահայտումներ կունենա՞նք:

Ոչ մի բացահայտում չի լինելու, որովհետև բոլոր իշխանությունները մեկը մյուսի հետ կապված են և այդ ամբողջ պատմության մեջ մեղավոր են: Իսկ Վահրամ Աթանեսյանին ասա, որ Մանվել Եղիազարյանը գիտակցում է, որ 300-400 հոգի մարդը չէր կարող Ադրբեջանից գալ, հասնել Շուշի ու Շուշին գրավեր: Ինչու իշխանության ասելով, 25 հազար մարդ կարող էր շրջափակման մեջ հայտնվել, այդ 25 հազար մարդը չկարողացա՞վ այդ 400 հոգուն շրջապատել: Դա նրանից, է որ ինքը միայն ստամոքսով է մտածում, իրեն երբեք կյանքում պետք չի եղել, որ մարտադաշտում լինի ու սրա-նրա գնահատականը տա:

Այդ դեպքում ինչպե՞ս պետք է բացահայտվի, թե ինչ է տեղի ունեցել, ինչու պարտվեցինք:

Այսօրվա իշխանությունը, երեկվա իշխանությունը այսօրվա իշխանությունների առկայության դեպքում մենք ոչ մի բան չենք կարող բացահայտել: Իշխանափոխություն կլինի, գուցե այդ ժամանակ ողջ կլինենք, և այդ ժամանակ կբացահայտվի: Բայց այսօր բացահայտվելու մասին մոռացեք, ուղղակի ջուր ենք ծեծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում