Մեծագույն միֆ է, թե կունենանք խաղաղություն, պատրանքներ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (ԺԴՀԿ) կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը:
Պետրոսյանը կարծում է, որ եթե նույնիսկ ունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր, միևնույն է կրակոցներ լինելու են․ «Մեր փրկությունը չպետք է փնտրել ռուսական, արևմտյան ու թուրքական վեկտորի մեջ: Քաղաքական գործընթացները պարզունակ չի կարելի դիտարկել: Առանց քաղաքական կայունության որևէ գործընթաց հնարավոր չէ առաջ տանել: Մենք երբեք չենք ունենալու խաղաղություն»:
Ըստ Պետրոսյանի՝ այս պահին մենք դերակատար չենք․ այլևս սուբյեկտ չենք․ «Այսօր գերակայում է միայն տնտեսական օրակարգը․ Հայաստանին դիտարկում են որպես տարանցիկ երկիր: Մենք ինքնության ճգնաժամի ու անվտանգային մարտահրավերի առաջ ենք»:








































