Thursday, 18 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

«Բարսելոնա»-ն երկրորդ կազմով ջախջախում է «Վիլյառեալ»-ին

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնա»-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց Չեմպիոնների լիգայի մասնակից «Վիլյառեալ»-ի դարպասը:

Թվում էր՝ կատալոնացիների համար հեշտ չի լինի մոտենալ մեկ օր առաջ գլխավոր մրցակից «Ռեալ»-ի ցուցադրած արդյունքին. «Արքայական» ակումբը 6:0 հաշվով պարտության մատնեց «Սարագոսա»-ին: «Վիլյառեալ»-ն ամենևին էլ «Սարագոսա» չէ. միակ թիմն է, որ անցյալ մրցաշրջանում խոշոր հաշվով չի պարտվել «Բարսա»-ին, և Պեպ Գվարդիոլան որոշել էր երկրորդ կազմով պայքարել նրա դեմ:

«Բարսելոնա»-ն հանդիպումը սկսեց երեք պաշտպանով, որոնցից միայն Աբիդալն է նոմինալ պաշտպան, նրան օգնում էին Բուսկետսն ու Մասկերանոն: Կիսապաշտպանությունում խաղում էին Ֆաբրեգասը, Կեյտան, Ալկանտարան և Ինիեստան: Հարձակման գծում Վիլյայի փոխարեն խաղադաշտում էր Ալեքսիս Սանչեսը:

Այդուհանդերձ, միայն խաղավերջում գրանցված վիճակագրական տվյալները բավական են հասկանալու համար, որ միմյանց դեմ պայքարում էին բոլորովին տարբեր մակարդակի թիմեր. անկյունային հարվածներ՝ 12:1, հարվածներ դարպասին՝ 17:3, գնդակի տիրապետում՝ 70:30 (տոկոս)՝ բնականաբար, բոլոր ցուցանիշները կատալոնացիների օգտին էին:

«Բարսելոնա»-ն առաջին րոպեից մինչև մրցավարի եզրափակիչ սուլիչը գերազանցեց մրցակցին: «Վիլյառեալ»-ն ամբողջ հանդիպման ընթացքում միայն մեկ հնարավորություն ուներ գոլ խփելու. Ռոսսիի հարվածից հետո գնդակը ետ մղվեց հորիզոնական դարպասաձողից: Իսկ Գվարդիոլայի սաներն ինչպես հարկն է՝ օգտագործեցին իրենց առավելությունը: Գոլերի հեղինակներ դարձան Ալկանտարան (25 ր.), Ֆաբրեգասը (45 ր.), Սանչեսն (47 ր.) ու Մեսսին (52, 74 ր.): Նշենք, որ Ալեքսիս Սանչեսն կատալոնական ակումբի կազմում խփեց իր առաջին գոլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում